Երեկ տեղի են ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների երկրորդ տուրի պարտիաները:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց մրցաշարում վստահ խաղ է ցուցադրում Տիգրան Պետրոսյանը, ով երկրորդ տուրում, ինչպես և առաջինում, առանց լուրջ դիմադրության կարողացել է հաղթանակ տոնել Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ:
Առաջին տուրում հաղթանակներ տոնած Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը կարճատև պայքարից հետո համաձայնել են ոչ-ոքի արդյունքի:
Մեկնարկային տուրում պարտություն կրած գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել Արամ Հակոբյանի նկատմամբ: Առաջնությունը պարտությունով մեկնարկած Սամվել Տեր-Սահակյանը ևս հաղթանակ է տոնել. նրա մրցակիցն էր Մանուէլ Պետրոսյանը:
Տիգրան Հարությունյան-Շանթ Սարգսյան պարտիան ավարտվել է հաշտությամբ:
Այսպիսով, երկրորդ տուրից հետո 2 միավոր վաստակած Տիգրան Պետրոսյանը սկսել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանն առաջատարին զիջում են կեսական միավոր և կիսում 2-3-րդ հորիզոնականները:
Կանանց մրցաշարի 2-րդ տուրի կենտրոնական պարտիայում Մարիա Գևորգյանը հաղթանակ է տոնել Սուսաննա Գաբոյանի նկատմամբ և սկսել միանձնյա գլխավորել աղյուսակը:
Գործող չեմպիոն Մարիա Կուրսովան անակնկալ պարտություն է կրել Արփինե Գրիգորյանից: Մարիամ Ավետիսյանը հաղթել է Մարիամ Մկրտչյանին, իսկ Աննա Խաչատրյան-Սիրանուշ Ղուկասյան և Անահիտ Մկրտչյան-Աստղիկ Հակոբյան պարտիաներն ավարտվել են հաշտությամբ:
Կանանց մրցաշարում առաջատարն է 2 միավոր վաստակած Մարիա Գևորգյանը: Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Խաչատրյանը և Անահիտ Մկրտչյանը 1.5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42