Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երկու օր շարունակ փակում էին Երևան-Էջմիածին մայրուղին։ Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին, ով առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ 25 մլն դրամ գրավի դիմաց ազատվել է կալանքից:
Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ քննվելու է նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, հավաքվել են ցուցարարներն ու մի խումբ փաստաբաններ՝ Փաստաբանների պալատի նախագահի գլխավորությամբ:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ վերջերս ցուցարարներից մեկը մոտեցել է իրեն և հայտնել, որ իրենց «թափթփուկ» անվանելու համար դատարան հայց են ներկայացնելու. Փաստաբանը հավելեց, սակայն, որ ինքը նման բառ չի ասել. «Ես չեմ ասել այդ բառը, չկա նման բան, թող իմ խոսքերը մեկ անգամ ևս լսեն, առանց տեսախցիկի ես չեմ խոսել»:
Ինչ վերաբերում է իր մեքենան վնասելուն և մեքենայի վրա թքելուն, Արսեն Մկրտչյանն ասաց, որ հրավիրվել է ոստիկանություն և բացատրություն է տվել. «Իմ մեքենայի վրա թքած անձն այն անձն էր, ով հաջորդիվ հանդիպել է ԱԺ նորընտիր պատգամավորի հետ և Ջիվան Աբրահամյանի հետ քննարկում էին, թե այսօր ոնց են ճնշում գործադրելու դատարանի վրա: Հեղուկ լցնող անձին չեմ տեսել, կարող է չճանաչեմ»:
Վերաքննիչ դատարանի մոտ է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով ասաց, որ այնտեղ իրենք բողոքի ակցիա չեն իրականացնում ի պաշտպանություն փաստաբանի, փաստաբանը պաշտպանված է օրենքով:
«Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ փաստաբանի նկատմամբ ճնշում է գործադրվում՝ պայմանավորված իր մասնագիտական գործունեությամբ, վիրավորում են, թքել են մեքենայի վրա, ինչը մեզ անհանգստացնում է, որովհետև եթե փաստաբանն իրեն պաշտպանված չզգա, բնականաբար, դա լուրջ հարված է մեր պետականությանը: Մենք այստեղ ենք, որովհետև ցանկանում ենք աջակցել մեր գործընկերոջը, և եթե կլինեն ցուցարարներ, խնդիրը լուծենք բանակցելու միջոցով: Խնդիրն այն է, որ, ցավոք, մի խումբ անձինք փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ»,- ասաց Արա Զոհրաբյանը:
ՓՊ նախագահն ասաց, որ փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում իրենք հետևողական են:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները:
«Դատախա՛զ, դուխով», «Ոստիկանը մերն է» վանկարկումներով նրանք սկսեցին բողոքի ակցիան, դատարանի մոտ են գտնվում նաև ոստիկանության մեծ թվով ծառայողներ:
Բողոքի ակցիայի նախաձեռնողներից Ջիվան Աբրահամյանի հետ բանակցեց Արա Զոհրաբյանը: Ջիվան Աբրահամյանն ասաց, որ փաստաբանի դեմ որևէ գործողություն չեն կատարել, քանի դեռ նա չի անցել բարոյականության նորմը՝ նկատի ունենալով «թափթփուկ» բառը, որն Արսեն Մկրտչյանը հերքում է, որ ասել է:
Լրագրողների հետ զրույցում էլ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ իրենք Վերաքննիչ դատարանի մոտ են, հայտնում են ժողովրդի կարծիքը, պահանջը, համաձայն որի՝ պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ 13։30-ին դատարանում կմեկնարկի Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որը հետաձգվել էր հունվարի 11–ին։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03