Հունվարի 13-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան փողոցի 3-րդ շենքի հետնամասում վիճաբանություն էր, «Մերսեդես»-ից կրակել են մարդկանց վրա և հեռացել:
Ժամը 14.40-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձեռքի և վզի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2000 թ. ծնված Արամ Ս.-ն, որը վնասվածքները ստացել է Վաղարշյան թիվ 1 շենքի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.30-ին, նշված շենքի բակում ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ մի կողմից՝ 1972 թ. ծնված Տիգրան Ե.-ի, 1966 թ. ծնված Դավիթ Բ.-ի, 1994 թ. ծնված Արման Բ.-ի և մյուս կողմից՝ 1945 թ. ծնված Սպարտակ Ս.-ի, 1971 թ. ծնված Արթուր Ս.-ի և Արամ Ս.-ն, միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչեցրել են հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ ձեռքերով, իսկ Դավիթ Բ.-ն՝ դանակով հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Արթուր Ս.-ն «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով արձակել է երկու կրակոց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված երկու պարկուճ:
Արթուր Ս.-ն ներկայացրել է ատրճանակը, Դավիթ Բ.-ն՝ դանակը։
Նշանակվել են դատաձգաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Վիճաբանության մասնակիցներին տրվել են ԴԲՓ որոշումներ:
Նախապատրաստվում են նյութեր:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03