ԱՄՆ-ը արդեն հաջորդ տարի կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել, իսկ 2030թ․ այդ ցուցակում երրորդ տեղում կլինի՝ առաջ թողնելով Չինաստանին եւ Հնդկաստանին՝ կանխատեսում են Standard Chartered բանկի վերլուծաբանները՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։ Իրենց կանխատեսումների համար նրանք օգտագործել են ՀՆԱ-ի անվանական արժեքի մասին տվյալները՝ հաշվի առնելով գնողունակության հարաբերակցությունը։ «Բեկումը կապահովի համաշխարհային միջին խավը։ 2020թ․ համաշխարհային բնակչության մեծամասնությունը միջին դասին կպատկանի։ Ասիան կառաջնորդի այդ խավի աճի տեմպերով, սակայն Արեւմուտքում լճացում կնկատվի»,- ասվում է վերլուծության մեջ։ Ընդ որում, Ռուսաստանը, ըստ փորձագետների, 2010-ի 6-րդ տեղից 2020-ին կփոխադրվի 5-րդ, իսկ 2030-ին՝ 8-րդ տեղ։ Գլխապտույտ առաջացնող թռիչք կարող է ցույց տալ Ինդոնեզիան՝ 2020թ․ այն ՀՆԱ-ի ցուցանիշներով կներառվի թոփ-10-ում՝ զբաղեցնելով 7-րդ տեղը, իսկ 2030թ․ կտեղափոխվի 4-րդ տող։ Բացի այդ, Standard Chartered-ի գնահատականներով, նկատելիորեն կբարելավվեն Թուրքիայի, Բրազիլիայի, Եգիպտոսի դիրքերը, որոնք 2030-ին կզբաղեցնեն 5-րդ, 6-րդ եւ 7-րդ տեղերը համապատասխանաբար։ Ճապոնիան եւ Գերմանիան, որոնք ՀՆԱ-ի ծավալով առաջին եռյակում են, 2030թ․ կտեղակայվեն տասնյակի վերջում՝ 9-րդ եւ 10-րդ տեղերում։ Մի շարք տնտեսագետներ, ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի փորձագետները, ՀՆԱ-ն անվանում են հնացած ցուցանիշ, որը չի արտացոլում ժամանակակից տնտեսության զարգացման պատկերը։ Սակայն առայժմ հենց ՀՆԱ-ն են օգտագործում տարբեր երկրների եւ տարածաշրջանների տնտեսությունների համեմատության համար։
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55