ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննությամբ՝ 2019 թվականի հունվարի 11-ին ՝ ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկից կատարվել էր զգալի չափերի գողություն: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը`Քկ-ից հայտնում են, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը: Վերջինս և բնակարանի սեփականատերը ճանաչվել են տուժող: Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ: Հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը բերման են ենթարկվել Վանաձոր քաղաքի չորս բնակիչներ՝ ծնված 1993, 1992, 1995, 1991 թվականներին: Վերջիններս նույն օրը ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով: 2019 թվականի հունվարի 13-ին որոշումներ են կայացվել՝ Վանաձոր քաղաքի 1991, 1993 և 1995 թվականներին ծնված բնակիչներին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, իսկ 1992 թվականին ծնված բնակչին` 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Քննիչը 2019 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 12: 52-ին, միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: 2019 թվականի հունվարի 14-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նույն օրը դատարանը քննել է նաև Լոռու մարզի`1992 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և բավարարել: Մինչ վերջինիս խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելը և խորհրդակցական սենյակ հեռանալը, նկատի ունենալով, որ ձերբակալման օրենքով սահմանված 72 ժամը լրացել է, մյուս երկու մեղադրյալներին դատավորն ազատ է արձակել և հեռացել խորհրդակցական սենյակ: Մինչ դատավորի` խորհրդակցական սենյակից վերադառնալը վերոհիշյալ երկու անձինք դիմել են փախուստի: Նախաքննության ընթացքում կատարվել են տուժողի, մեղադրյալների, մի շարք վկաների հարցաքննություններ, դեպքի վայրի, փաստաթղթերի զննություններ, անձնական, բնակարանների, ավտոմեքենայի խուզարկություններ, հետազոտման համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, համալիր դատահետքաբանական և դատանյութագիտական փորձաքննություններ, ինչպես նաև՝ քննչական ու դատավարական այլ գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44