Հայաստանում և Վրաստանում քաղաքական նոր իշխանությունների ձևավորումից հետո պարբերաբար խոսվում է Վերսին Լարսին այլընտրանք ստեղծելու բանակցությունները վերաիմաստավորելու մասին:
Tert.am-ի հետ զրույցում Տրանսպորտային միջանցքի հետազոտության կենտրոնի (TCRC) ղեկավար Պաատա Ծագառեիշվիլին ասաց, որ Լարսը շրջանցելու առնվազն 3 այլընտրանքային ճանապարհ կա:
«Դժվար է ասել՝ բանակցությունները կվերաիմաստավորվեն, թե ոչ, որովհետև Լարսում ամեն ինչ նորմալ է` բացի կլիմայական պայմաններից: Ճանապարհները լավն են, կարգի բերված են, միայն եղանակային պայմանների պատճառով է, որ առաջանում են խնդիրներ: Հիմա կառուցվում է թունել, որը ավելի հեշտ կդարձնի փոխադրումները»,- նշեց Պ. Ծագառեիշվիլին:
Վրացի փորձագետը նշեց, որ Լարսը կարելի է շրջանցել Աբխազական երկաթգծի, Կովկաս-Փոթի երթուղու կամ Հարավային Օսիայով անցնող ճանապարհի շնորհիվ:
«Այս 3 երթուղիներից, իմ կարծիքով, Հայաստանի համար առավել արդյունավետ է Փոթի-Կովկաս-Երևան ճանապարհը: Ռուսական երկաթգիծը 50 տոկոս զեղչ է տրամադրում, կան բոլոր նախադրյալներն այս ուղությունը ակտիվացնելու համար»,- մանրամասնեց Պաատա Ծագառեիշվիլին:
Իսկ Աբխազական երկաթգծի բացումը, ըստ փորձագետի` կարող է լինել միայն քաղաքական կամքի դրսևորման արդյունք: «Աբխազական երկաթգիծն առաջին հերթին Աբխազիային է պետք, որովհետև նրանք ողբերգական տնտեսական վիճակում են: Աբխազիայով բեռների փոխադրումը օգտակար կլինի առաջին հերթին Աբխազիային: Հայաստանն էլ օգուտներ կունենա այս երկաթգծի բացումից, Ռուսաստանն էլ, բայց Վրաստանի համար սա եկամտաբեր չի լինի, առանց այս երկաթգծի էլ Վրաստանը «կապրի»»,- նշեց Ծագառեիշվիլին:
Փորձագետը նկատեց, որ Աբխազական երկաթգիծը Վրաստանի համար եկամտաբեր կլինի միայն այն դեպքում, եթե բեռների փոխադրումը տարեկան կտրվածքով հասնի 8 միլիոն տոննայի, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «դա իրատեսական չէ»: Տարեկան փոխադրումը, նրա խոսքով, կարող է հասնել առավելագույնը 2-ից 3 տոննայի:
«Ես Աբխազական երկաթգծի բացումը չեմ գնահատում որպես լիարժեք այլընտրանք Վերին Լարսին: Իսկ Փոթի-Կովկասը շատ լավ տարբերակ է բոլորի համար: Հարավային Օսիայի ճանապարհի բացումը բացառապես քաղաքական խնդիր է»,- հավելեց նա:
tert.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01