Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ.պ Խաչիկ Հակոբյանը խոսել է 2019թ. ու հետագա տարիներին նախատեսված քաղաքի կանաչապատման ծրագրերի մասին:
Մասնավորապես, այսուհետ Երևանի փողոցներում կատարվող ծառատունկի համար նոր չափանիշներ կկիրառվեն. Կտնկվեն, առնվազն, 4 սմ տրամագծով, 2-3 տարեկան տնկիներ և բացառապես այն հատվածներում, որտեղ կա ոռոգման համակարգ: Կանաչապատմանը զուգահեռ՝ կստեղծվեն ոռոգման նոր համակարգեր. այս տարի նախատեսվում է շուրջ 5 կմ ոռոգման նոր ցանց կառուցել: 5 տարում Երևանում կտնկվի 500 հազար ծառ, ոչ միայն փողոցներում, այլև անտառ-պուրակներում: մասնավորապես, այդպիսի նոր տարածք կստեղծվի Նուբարաշենի աղբավայրին հարող հատվածում. ավելի քան 20 հեկտարում կտնկվեն բարձրարժեք բազմամյա ծառեր: Հեռանկարում նախատեսվում է անտառ-պուրակի սահմաններն ընդլայնել և ներառել ներկայիս աղբավայրը՝ վերջինիս ծածկումից հետո:
Քաղաքի կանաչ կերպարը կփոխվի այն իմաստով, որ կտնկվեն նոր ծաղկող ծառեր և թփեր, կլինեն նաև մի քանի նոր ծաղկատեսակներ:
Նախատեսվում է զարգացնել ուղղաձիգ կանաչապատումը՝ պատերի, վերգետնյա անցումների, պատշգամբների ու այլ հատվածների վրա:
Քաղաքի հոբելյանի առիթով Երևանին նվիրված 2800 արծաթափայլ եղևնիները կպահվեն հատուկ տարածքում այնքան ժամանակ, մինչև մասնագետները որոշեն, որ դրանք կարող են ապրել «ինքնուրույն» ու կտնկվեն արդեն իրենց տեղերում: Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ էական է, որ քաղաքը սեփական բարձրարժեք բուսատեսակներ ունենա: Ըստ այդմ, կզարգացվեն տնկարանային և ջերմոցային տնտեսությունները: Այժմ համայնքն ունի 20 հեկտար տնկարաններ, այդ թվում՝ 6000 քմ ջերմոցային տնտեսություն: Նոր մոտեցմամբ կիրականացվի նաև ծառերի էտը, ընդ որում, էտված ճյուղերն ու փայտանյութը կմանրացվի և կօգտագործվի կանաչապատման ոլորտում:
Երևանը կհրաժարվի այն ծառատեսակների կրապատումից, որոնց համար դա անհրաժեշտ չէ, կկրապատվեն միայն դրա կարիքն ունեցող ծառատեսակները: Այս առումով 2019-ը կլինի անցումային, ընթացքում հետևություններ կարվեն՝ որոշելու հետագա տարիներին կրապատման նպատակահարմարությունը:
Կկանաչապատվեն և կձևավորվեն Դավթաշեն-Աշտարակ նոր ճանապարհահատվածին, ինչպես նաև Մոնթե Մելքոնյան մայրուղուն հարող հատվածները: Հիմնանորոգվող մանկապարտեզների, դպրոցների և հանրային այլ կառույցների, նաև բակային տարածքներում ամբողջական կանաչապատում կիրականացվի, Հրազդանի կիրճն ու Երևանյան լճին հարող տարածքը կմաքրվեն: Երևան կբերվի 8500 խմ բուսահող, և հողային հատվածը կվերականգնվի սիզամարգային հատվածներում:
Օպերայի տարածքում քաղաքային իշխանության մոտեցումը ևս հստակ է: Սրճարանների փոխարեն քաղաքի ամենակենտրոնում արդեն այս տարի կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, բարձրարժեք ծառատեսակներով: Պուրակի նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01