Ամերիկյան հատուկ նշանակության ջոկատը կարող էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների բանտը գրավել՝ թույլ չտալու համար ահաբեկիչների հովանավորների մասին տեղեկության արտահոսքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունն ուշադրություն է դարձրել շարունակաբար ստացվող վկայություններին «ԻՊ-ականների հետ ամերիկացիների եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի կապերի մասին»:
«Խոսքը Թալիբների շարժման վերջերս արած հայտարարության մասին է առ այն, որ ամերիկացի հատուկջոկատայինները նպատակաուղղված արշավ են իրականացրել Աֆղանստանի Բաղդիս նահանգում գտնվող թալիբական բանտի գրավման համար, որտեղ 2018-ի օգոստոսին գերի ընկած ԻՊ-ի գրոհայիններն էին պահվում: Նրանց բոլորին տարել են հատուկջոկատայինները», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գրոհայինների թվում կարող են ՌԴ և Կենտրոնական Ասիայի քաղաքացիներ լինել:
«ԻՊ-ականների հանդեպ նման հետաքրքրվածությունը հանգեցնում է այն մտքին, որ ԱՄՆ-ը, նման արշավ նախաձեռնելով, գուցե ցանկացել է տեղեկության արտահոսք թույլ չտալ, որը կարող էին հայտնել ԻՊ-ի գերի ընկած գրոհայիններն իրենց իրական հովանավորների մասին», - հավելել են նախարարությունից:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03