ԱԺ նիստը մեկնարկել է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանի թեկնածության քննարկմամբ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե երբ հայտարարեց, որ ՔԿՀ հիվանդանոցը պետք է դուրս բերվի ՔՀԿ վարչության ենթակայության տակից, ինչպե՞ս է պատկերացնում, այդ դեպքում ո՞ւմ ենթակայության տակ պետք է գործի: «Այսինքն` ի՞նչ կառույցի պետք է ենթարկվի: Նուբարաշենն էլ ասացիք, որ փակվի, չգիտեմ, կհասնենք դրան, թե ոչ, բայց գոնե հարկ-հարկ վերանորոգվի, որովհետև լինելով երկար տարիներ բնակիչ այդ կալանավայրերում՝ գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվում, և նախորդ իշխանությունների օրոք ինչ արատավոր երևույթներ են դրսևորվել և պետք է արմատախիլ արվեն»,-ասաց Միքայելյանը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը նկատի է ունեցել ոչ թե դատապարտյալների հիվանդանոցը, թեև այստեղ էլ խնդիրներ կան, այլ կալանավայրերում գործող բուժսենյակները: «ՔԿՀ-ների ներսում, որտեղ բժիշկը ենթարկվում է ՔԿՀ պետին և եզրակացություն տալիս աչքերով նայում է ՔԿՀ պետին, կալանավորի հիվանդության վերաբերյալ ասի ճշմարտությունը, թե ոչ»,-ասաց Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ եվրոպական 3 մոդել կա, այդ բուժսենյակները ենթարկվեն կամ Առողջապահության կամ Արդարադատության նախարարությանը կամ առանձին կառույց լինեն, և այդ տարբերակները քննարկում են միջազգային գործընկերների հետ:
Պատգամավորը հավատացրեց, որ այդ խնդիրներով, նաև ցմահների հարցերով պարբերաբար կլինեն լսումներ, և հարցերը հանրայնացնելով՝ կփորձեն լուծում գտնել, եթե հնարավոր է օրենսդրական ճանապարհով, եթե ոչ, ապա պատկան մարմիններին դիմելով:
Ինչ վերաբերում է Նուբարաշենի խնդրին, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ կառույցը, վստահ չէ, որ հնարավոր է ինչ-որ կերպ վերանորոգել: «Դուք՝ որպես այնտեղ երկար տարիների բնակիչ, ես էլ՝ մշտական այցելու, կարող եմ նրա բնակչի կարգավիճակ ունենալ, դժվար եմ պատկերացնում այդտեղ վերանորոգումը, վինտիլացիա չկա, գարշահոտը, կոյուղին: Միգուցե ֆինանսապես ձեռնտու կլինի ընդհանրապես նորը կառուցել: Թանգարանի գաղափարը հետաքրքրիր գաղափար է: Աստված տա, ընդհանրապես թերբեռնված էլ մնան կալանավայրերը, ինչպես հիմա է, և այդտեղ գտնվող կալանավորներին՝ բաշխել մնացած տասը կալանավայրերի հետ»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01