Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանի թեկնածության քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում դատապարտյալներին ներում շնորհելու ինստիտուտին, մասնավորապես՝ ցմահ դատապարտյալներից մեկին` Մհեր Ենոքյանին հնարավոր ներում շնորհելուն:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ՀՀ-ում այսօր կա 91 ցմահ դատապարտյալ, և որոշ դատապարտյալների գործերը միանշանակ վերանայելու կարիք կա, մասնավորապես՝ «Դրոյի» գործով Արմենակ Մնջոյանի, որ վերջերս մահացավ բանտում, և նույն գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունու:
«Նրանք դատապարտվել են բանակում կատարած հանցագործությունների համար: Ես հիմնավորապես զբաղվել և շարունակելու եմ զբաղվել բանակում ցմահ դատապարտվածների գործով և պնդում եմ՝ այդ տղաների գործը պետք է վերանայվի, որովհետև եթե սպան փորձել է անարգել զինվորին, ինչի արդյունքում սպանություն է եղել, և այդ զինվորը 20 տարի և ավելի նստած է, արդյո՞ք այդ գործերը չպետք է վերանայվեն»,-ասաց նա:
Վերջինս նշեց, որ ցավոք, հին Հայաստանում բոլոր կոչերը` վերանայել այդ գործերը և ազատություն շնորհել Արմենակ Մնջոյանին և Արսեն Արծրունուն, որը դեռևս Դրոյի գործով մնում է ցմահ դատապարտյալների մեջ, մնացին ձայն բարբառո հանապատի:
Ներման ինստիտուտի մասին խոսելով՝ Զոհրաբյանն ասաց, որ խայտառակ հանձնաժողով է աշխատում, որտեղ գիր-ղուշով, «գալոչկայով» են որոշում կայացնում և դատապարտյալների չտեսնելով` սովորաբար դիմումները մերժում են` խուսափելով բեռ վերցնել իրենց ուսերին:
Մհեր Ենոքյանի գործին մասին էլ նա ասաց, որ գործին դետալային ծանոթ է, բայց չի հրապարակի իր տեսակետը, քանի որ գործը մտել է գաղտնի քննարկման փուլ: «Ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ առաջիկայում մեր խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ ներման շնորհման գործընթացի ինչ-որ փուլում անպայման պետք է հաշվի առնվեն զոհի իրավահաջորդների մոտեցումները: Ես ցավագին եմ տեսնում այն պրոցեսը, որ գնում է, Աղաջանովի հարազատները այժմ կրկնակի վիկտիմիզացիայի են ենթարկվում` ապրելով այս ամբողջ ողբերգությունը»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01