Թուրքիայի մի շարք քաղաքներում և աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող և մտավորական, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը:
Ինչպես փոխանցում է «Ակօս»-ը, հունվարի 17-19-ը Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Ստամբուլում, Անկարայում և Դատչայում, Գերմանիայի Բեռլին և Քյոլն քաղաքներում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում և Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:
Ավանդույթի համաձայն՝ Դինքի հիշատակին երթ կանցկացվի Հրանտ Դինքի սպանության վայրում՝ Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայում գտնվող «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց: Այն կանցկացվի նույն ժամին՝ 15:05-ին: Նույն օրը Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու շրջանի «Հանջը» համերգային սրահում Դինքի հիշատակին հայկական երաժշտության երեկո է սպասվում:
Դինքի հիշատակին ծրագրվում են նաև բազմաթիվ սեմինարներ, բաց քննարկումներ, կինոդիտումներ և հիշատակի այլ միջոցառումներ, որոնց կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ թուրք և այլազգի իրավապաշտպաններ, մտավորականներ, հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է թուրք ազգայնականի կրակոցից 2007 թվականի հունվարի 19-ին՝ իր խմբագրատան դիմաց:
16:09
15:49
15:26
15:09
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44