Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ իր այցի ընթացքում պետք է փոխանցի ԿԺԴՀ-ի առաջնորդի նամակը, որը հասցեագրված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին հայտնել է Yonhap հարավկորեական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ հանձնակատարն ուղերձը կհանձնի հունվարի 18-ին Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ընթացքում: Նամակի բովանդակությունը չի ճշտվում: Հունվարի 15-ին CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ անցած կիրակի Սպիտակ տան տերը ուղերձ է հղել Կիմ Չեն Ունին:
The Wall Street Journal թերթի տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի պատվիրակը հունվարի 17-ի երեկոյան կժամանի Վաշինգտոն՝ բանակցելու Կորեական թերակղզու միջուկազերծման հնարավորության եւ ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ պատմության մեջ երկրորդ գագաթնաժողովի անցկացման շուրջ:
The Washington Post թերթը հունվարի 16-ին այս մասին հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր գագաթնաժողովի անցկացման ժամկետն ու վայրը հայտարարել հունվարի 18-ին՝ Սպիտակ տանը Փհենյանի հանձնակատարի սպասվող հանդիպման արդյունքներով:Հրապարակման մեջ շարադրված տեղեկություններին համապատասխան, ամերիկա-հյուսիսկորեական բարձր մակարդակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մարտին կամ ապրիլին: Որպես այդ բանակցությունների կազմակերպման «առավել հավանական» վայր թերթը, ինչպես եւ մի քանի այլ զանգվածային լրատվամիջոցներ, նշում են Վիետնամի Դանանգը, որտեղ 2017 թվականին կայացել է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55