ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցների գաղտնալսման հարցը պետք է քննարկվի ԱԺ-ի քննիչ հանձնաժողովում:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությունն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա կարծիքով՝ այս խնդիրը պետք է պատշաճ կերպով քննարկվի խորհրդարանում՝ ելնելով խորհրդարանական վերահսկողության տրամաբանությունից։
«Խնդիրները շտկենք, որ ՄԻԵԴ-ում այդ հարցը բարձրաձայնելուց հետո Հայաստանի ներկայացուցիչը կարողանա նշել, որ գիտեք՝ այդպիսի դեպք եղել է, բայց դրանից հետո մեր երկիրը հարուցել է քրեական գործ, պատժել է մեղավորներին, Ազգային ժողովում եղել է քննիչ հանձնաժողով, քննել է, պարզել է, պատասխանատվություն են կրել այսինչ մարդիկ: Այսպես կարող ենք խուսափել մեր երկրի համար անցանկալի հետևանքներից»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց ԱԺ ամբիոնից անդրադարձել է խնդրին ու պարզաբանումներ ներկայացրել, Էդմոն Մարուքյանը շեշտեց, թե միայն ամբիոնից հայտարարություն անելը բավարար չէ։
«Վարչապետն ասել է, որ օրենքի խախտում չկա, բայց դա պետք է արձանագրել համապատասխան ընթացակարգերով, դրանցից մեկը խորհրդարանական վերահսկողությունն է:
Թող ստեղծվի քննիչ հանձնաժողով, քննի, ասի՝ օրենքի խախտում չկա»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:
tert.am
16:09
15:49
15:26
15:09
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44