Հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով Փարիզում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Ինչպես նշված է ԵԱՀԿ կազմակերպության կայքի հայտարարության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման համար ճանապարհների մշակումը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու համար։ Համանախագահները մտադիր են նաև առաջիկայում հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված արցախյան հակամարտության կարգավորման հետ, և պայմանավորվածություն ձեռք բերել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- նշված է հայտարարության մեջ։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, նկատեց՝ միշտ հայտարարել են, որ նման հանդիպումները կարևոր են, քանի որ նման հանդիպումների միջոցով նախ՝ պահպանվում է Արցախի հարցի խաղաղ կարգավորման շարունակականությունը, նաև՝ տարածաշրջանային խաղաղությունը։
«Ըստ երևույթին, հանդիպման ընթացքում որոշ պայմանավորվածություններ ձեռք են բերվել` կապված նաև նրա հետ, որ պետք է լինեն նաև այլ հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, սա նույնպես կարևոր է։ Այս հանդիպմանը նույնպես արծարծվեցին մի շարք բաղադրամասեր, որոնք նախկինում էլ էին քննարկվում, բայց կարծես թե այդ գաղափարները կրկին առաջ են բերվում, ինչն ընդհանուր առմամբ վատ չէ, որովհետև ցանկացած հակամարտության կարգավորման համար այդ բաղադրամասերը կարևոր են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03