ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով գումարի հափշտակության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել բանկի նախկին աշխատակցին: ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը՝ «Զարգացման Հայկական Բանկ» և «Արարատբանկ» ԲԲ ընկերությունների միավորման, մասնավորապես` բանկերի ՀԾ բանկ համակարգչային ծրագրային համակարգերի ինտեգրացիայի փուլում, փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել։ Քննությամբ պարզվել է հափշտակության փորձի մեխանիզմը, այն է՝ աշխատակիցը մուտք է գործել ՀԾ բանկ համակարգչային ծրագրային համակարգ, խմբագրել ընկերության հաճախորդներից մեկի տվյալները, նշված հաշիվը դարձրել նույն բանկի մեկ այլ հաճախորդի՝ իր մտերմուհու անվամբ։ Այնուհետև բանկի հաշվապահություն է ներկայացրել տվյալ հաշվեհամարին առկա գումարն իր մտերմուհու իրական հաշվին փոխանցելու գրավոր կարգադրություն` տպավորություն ստեղծելով, որ նույն հաճախորդն իր մեկ հաշվից գումար է փոխանցում իր մեկ այլ հաշվին: Նշված գրավոր կարգադրության հիման վրա՝ գումարը փոխանցվել է մտերմուհու իրական հաշվին, որից հետո պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը նույն եղանակով ՀԾ բանկ համակարգչային ծրագրի համակարգում հետ է խմբագրել հաճախորդի տվյալները և հաշիվը կրկին դարձրել նրա անվամբ։ Սակայն հափշտակությունն ավարտել չի հաջողվել, քանի որ «Արարատբանկ» ԲԲ ընկերության աշխատակիցները նկատել են կատարված ապօրինի խմբագրումները և նշված գումարը հետ փոխանցել իրական հաճախորդի հաշվին: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ բանկի նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44