Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և կառույցի հետ սերտ համագործակցությունը կբերի Հայաստանի զարգացման նպատակներին աջակցող կարևոր ծրագրերի առաջքաշմանը և իրականացմանը: Շեյն Ռոզենթալը հայտնել է, որ այս տարի ԱԶԲ-ն հաստատելու է Հայաստանի հետ գործընկերության հնգամյա ռազմավարությունը, որը համահունչ կլինի նոր կառավարության զարգացման ռազմավարության հետ, ինչի համար խորհրդակցություններ կանցկացվեն կառավարության շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նա հավելել է, որ գործընկերության ռազմավարության մեջ շեշտադրում է լինելու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ու կապակցելիության, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսական աջակցության վրա: Այս առումով Տիգրան Ավինյանը նշել է, որ կրթության և առողջապահության զարգացումը Հայաստանի որդեգրած զարգացման ներառական տնտեսական մոդելի կարևոր տարրերից է հանդիսանում: Զրուցակիցներն անդրադարձան Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընթացիկ աշխատանքներին, ծրագրի իրականացման ընթացքում կապալառուների հետ առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիներին և միջանցքի շինարարության հետագա ընթացքին: Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ կառավարության նպատակն է ապահովել թե՛ կառուցվող ճանապարհների բարձր որակը, թե՛ հնարավորինս սեղմ ժամկետներում ծրագրի իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով տրանսպորտային համագործակցության զարգացման հեռանկարները:
11:41
11:18
11:03
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
12:17
12:08
11:45
11:21
11:02
10:55
10:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37