«Հրապարակի» խմբագրություն էր դիմել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալու մտադրություն ունեցող քաղաքացի, ով չցանկացավ անանուն մնալ՝ իր իսկ խոսքերով հետագա խնդիրներից խուսափելու համար։ Նրա պնդմամբ մոտավորապես 4 ամիս առաջ Երևան քաղաքում ԱԳԼՃԿ կառուցելու վերաբերյալ հայտ է ներկայացրել քաղաքապետարան, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել, անընդհատ ասել են, որ դիմումը քննարկման փուլում է։ Քաղաքացին մտահոգված էր, որ դիմումը ձգձքում են ոլորտում մենաշնորհ ունեցողների հետ հարաբերությունները չվատացնելու համար, մինչդեռ ինքը ներդրողներ է գտել, ովքեր պատրաստ են օր առաջ իրականացնել բիզնես նախագիծը։ Ի պատասխան «Հրապարակի» հարցմանը, թե Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց ի վեր քանի՞ նմանատիպ դիմում է ներկայացվել քաղաքապետարան, դրանցից քանի՞սն են բավարարվել և քանի՞սը՝ մերժվել, որո՞նք են հաստատման կամ մերժման հիմքերը՝, աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից մեզ պատասխանել են հետևյալը.
«Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարան են մուտքագրվել ԱԳԼՃԿ-ի կառուցման համար թվով 9 հայտ և բենզալցակայանի կառուցման 1 հայտ: Հայտերի հիման վրա կատարվել են ուսումնասիրություններ և հարցումներ համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին: Նրանց կողմից ամբողջական եզրակացությունները դեռևս չեն ստացվել, ինչից ելնելով դրանց առնչվող ոչ մի թույլտվություն չի տրվել: Եզրակացությունների առկայության պարագայում դրանք կամփոփվեն և դիմումներին կտրվի հետագա համապատասխան ընթանցք»,- ասված է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանում։
hraparak.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01