Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը նախօրեին ժամանել է Հայաստան ու հայտնել մոտ երկու ամիս այստեղ մնալու մտադրության մասին, Երևան ժամանելու հենց առաջին օրը սպառնալիքներ է ստացել ադրբեջանական մամուլի միջոցով:
Ֆեյսբուքյան իր էջում Լապշինը տեղեկացրել է ադրբեջանական կայքերից մեկի զավեշտալի հրապարակման մասին, որում ադրբեջանցիները, ըստ բլոգերի, ակնհայտ «խանդել են» իրեն Հայաստանի ու հայերի հանդեպ իր ունեցած ջերմ վերաբերմունքի համար:
«Երեկ ամբողջ օրը դեպի Երևան երկար չվերթից հետո փորձեցի հանգստանալ: Պառկած եմ անկողնում, ինչ-որ ֆրանսիական կատակերգություն եմ նայում: Մեկ էլ հանկարծ ընկերներս ուղարկում են ադրբեջանական լրատվական կայքի հղում, որտեղ բառացիորեն գրված է. «Եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի հանդեպ, մեր համբերությունը կպայթի»: Կատակ չեմ անում, այդ տխմարները հենց այդպես էլ գրել են»,- նշել է Լապշինը՝ տրամադրելով նաև ադրբեջանական կայքի զավեշտալի հրապարակման հղումը:
Նա տեղեկացրել է, որ այս բացահայտ սպառնալիքը նույնպես կկցվի իր՝ Ադրբեջանի դեմ հարուցած միջազգային գործին:
«Նրանց համար քիչ էր, որ (Մարդու իրավունքների) եվրոպական դատարանը Ստրասբուրգում պատասխանատվության է ենթարկել իրենց իմ հանդեպ մահափորձի համար և շուտով գործընթաց կսկսվի ԱՄՆ-ում: Նրանց նաև քիչ է, որ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտել է Բաքվին բլոգեր Մեհման Հուսեյնովին հետապնդելու համար, և ինձ հաճելի է, որ ես թեկուզ չնչին լումա ունեցա այդ որոշման մեջ: Եվ նրանք դեռ բացեիբաց սպառնում են: Շնորհակալություն, ուղարկեցի փաստաբաններին, կկցեն գործին», - գրել է բլոգերը:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
10:45 23.10.25
11:48 23.10.25
10:03 23.10.25
10:23 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02