Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ապահովագրական վճարների առավելագոււյն եւ նվազագույն շեմերի ներդնման մասին նախաձեռնությամբ է հանդես եկել: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Վարորդի ընկեր» հկ նախագահ, ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի անդամ Տիգրան Քեյանը: Նրա խոսքով՝ ավտոապահովագրման շուկան ազատականացման կարիք ունի եւ դա բոլորն են հասկանում:«Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին: Արդեն նախնական քննարկումներ են անցկացվել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ բոլորը համակարծիք են, որ շուկան ազատականացման կարիք ունի: Նվազագույն շեմը ներդրվում է դեմպինգից եւ ապահովագրական ընկերությունների անբարեխիղճ մրցակցությունից խուսափելու համար», - նշեց նա: Քեյանը հավելեց, որ այս շեմի սահմաններում ապահովագրական ընկերությունները կարող են ցանկացած սակագին սահմանել՝ ելնելով նրանից, թե ում հետ է կնքվում պայմանագիրը: «Բնականաբար ռիսկի գոտում գտնվող վարորոդները, օրինակ տաքսիստները, ավելի շատ կվճարեն, ինչպես եւ նախկինում էր, իսկ այն վարորդները, որոնք դուրս են ռիսկի գոտուց, ավելի քիչ կվճարեն, օրինակ մազրերի վարորդները», - ասաց նա: ՀԿ-ի ղեկավարը պարզաբանեց, որ նախաձեռնությունը քննարկման փուլում է: «Բյուրոն միայնակ չի կարող նման որոշում կայացնել: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի, ինչպես նաեւ Հայաստանի շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունների համաձայնությունը», - ընդգծեց Տիգրան Քեյանը:
16:09
15:49
15:26
15:09
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44