Կարծում եմ, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից իրականացրած գործողությունն արդեն առավելագույն չափով ծառայել է իր նպատակին: Բոլորն այս ընթացքում խոսեցին, մեկնաբանեցին, հասկացան և վեր հանեցին այն բոլոր պատճառները, որոնց հետևանքով տեղի ունեցավ այս ամենը: Այս իրավիճակում չեմ ուզում խոսել հաղթանակի կամ պարտության մասին, բայց այնուամենայնիվ վերոնշյալ դեպքերի արդյունքում իրոք Հայաստանում ինչ որ բան փոխվեց, թեկուզ հենց տրամադրությունների և մտածելակերպի առումով: Այս իրավիճակում այդ գործողությունն իրակացրած մարդիկ հասարակության մեջ ավելի շատ ընկալվում են որպես հերոս, քան թե ահաբեկիչ: Կարծում եմ, որ հիմա արդեն, այդ տղաները պետք է խոհեմ գտնվեն և չփչացնեն ամեն ինչ: Իմ խորին համոզմամբ նրանց կողմից բժիշկներին պատանդ վերցնելը շատ սխալ քայլ էր և այս քայլով նրանք իրենց վրա արմատավորում են ոչ թե հորսի դափնին, այլ ահաբեկչի պիտակը: Կարծում եմ` ժամանակն է, որ նրանք վայր դնեն զենքերը և հանձնվեն հանրության մեջ հերոսների ընկալումներ ձևավորած, իսկ եթե այսպես շարունակվի համոզված եմ, որ իրենց կողմակիցների կարծիքները ևս շատ արագ կարող են փոխվել նրանց մասին: Բժիշկները մարդիկ են, ովքեր եկել են նրանց օգնելու և չեմ կարծում, որ նրանց պատանդ վերցնելով, ինչ որ հարցեր կկարողանան լուծել: Չնայած, ես համոզված եմ, որ տղաները ոչ մի այնպիսի բան չեն անի, որը վտանգի տակ կդնի պատանդառված բժիշկների կյանքն ու առողջությունը, բայց այնուհանդերձ, ես դատապարտում եմ նրանց այդ քայլը և հորդորում եմ, որ խելամտություն ցուցաբերելով ազատ արձակեն պատանդառված բժիշկներին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34