Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսում և զգուշացնում էինք, կարող է իրականություն դառնալ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում հանուն թվացյալ խաղաղության կարող է հայտնվել զիջումներ գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ: Այլապես անհասկանալի է, թե ում են խաղաղության նախապատրաստում, Հայաստանի՞ն, որ 25 տարի խաղաղ կարգավորման և կայուն խաղաղության ջատագովն է եղել, թե Ադրբեջանին, որը բազմիցս պաշտոնապես տուրք է տվել ռազմատենչ հայտարարություններին և ռազմական ճանապարհով խնդրի լուծման հասնելու իր մոտեցումներին:
- Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որտեղ, մասնավորապես, խոսվել էր «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին: Ի՞նչ է սա նշանակում:
- Սա նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական հայտարարություն կամ հայտարարություն՝ հայտարարության համար: Ըստ էության, դա ոչինչ չասող հայտարարություն էր:
Իսկ թե ինչ է խոսվել ու քննարկվել իրականում, մնում է անհայտ: Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսում և զգուշացնում էինք, կարող է իրականություն դառնալ: Այսինքն` Հայաստանը բանակցային փուլում, հանուն թվացյալ խաղաղության, կարող է հայտնվել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ: Այլապես անհասկանալի է, թե ում են խաղաղության նախապատրաստում, Հայաստանի՞ն, որ 25 տարի խաղաղ կարգավորման և կայուն խաղաղության ջատագովն է եղել, թե Ադրբեջանին, որը բազմիցս պաշտոնապես տուրք է տվել ռազմատենչ հայտարարություններին և ռազմական ճանապարհով խնդրի լուծման հասնելու իր մոտեցումներին:
- Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը ենթադրում է փոխզիջումներ երկու կողմի՞ց էլ:
- Վերջնական խաղաղության հնարավոր է հասնել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ և Ադրբեջանի կողմից այն ճանաչելու արդյունքում: Սա է խաղաղության բանաձևը, փաստացի կայացած կարգավիճակի իրավական ամրագրում և դրա միջազգային ճանաչում: Դրանից հետո միայն կարող են տեղին լինել փոխզիջումների հնարավորությունները: Քանի դեռ Ադրբեջանը չի խոսում ինքնորոշման իրավունքի իրացման մասին, թվացյալ վերջնական խաղաղության պատրաստվելը հայ ժողովրդի հերթական պատմական միամտությունը կլինի:
- Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանությունների ջանքերը: Տեսնո՞ւմ եք սխալներ:
- Նոր իշխանությունների կողմից արցախյան կարգավորման հարցում սխալ հայտարարություններ արդեն արվել էին, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե լիազորված չէ բանակցելու Արցախի ժողովրդի անունից: Դա փակուղի էր: Հաջորդ սխալն այն էր, որ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո որպես ժառանգություն ստացել է մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն այն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն հայտնի տարածքները: Դա հերքվեց նախկին արտգործնախարարի կողմից: Այդ հայտարարությունը նույնիսկ Ալեքսանդր Լուկաշենկոն անուղղակիորեն հերքեց՝ ասելով, որ նախագահ Սարգսյանը դեմ է եղել տարածքների վերադարձի ցանկացած քննարկմանը: Արցախյան կարգավորման հարցում մեր դիրքերը եղել են ամուր և ամբողջովին ընկալելի միջազգային հանրության կողմից: Հայաստանի համար հիմնախնդրի կարգավորման բանալին միշտ եղել է Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև այն, որ պաշտոնապես Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց՝ որպես լիարժեք կողմ: Այս դիրքերից ցանկացած նահանջ կամ շեղում միմիայն բարդացնելու է իրավիճակը հայկական կողմերի համար:
- Պարո´ն Զաքարյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան դրական է գնահատում ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Բաքվից հնչող հայտարարությունները և հուսով է, որ Երևանը նույնպես խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություն կանի։ Նման հայտարարություն պաշտոնական Երևանից չի՞ եղել, կոնկրետ ի՞նչ հայտարարության է սպասում Լավրովը:
- Ենթադրում եմ, որ խոսքը բանակցությունները շարունակելու կողմերի պատրաստակամության մասին է: Բաքվի, այսպես կոչված, դրական հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, խոսում են այն մասին, որ վերջիններս ակնկալում են նախկին իշխանությունների համեմատ, Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշման փոփոխություն: Գուցե այդ դրական սպասումները ծնվել են Դուշանբեի վերելակո՞ւմ, կամ արդյո՞ք այդ վերելակը մեր վրա շատ թանկ է նստելու. տեսնենք: Առայժմ դժվարանում եմ ասել, թե նախարար Լավրովը կոնկրետ ի՞նչ է սպասում Հայաստանի նոր իշխանություններից, բայց հուսով եմ, որ վերջիններս ողջամիտ կլինեն:
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
12:25 06.08.25
10:03 06.08.25
10:19 06.08.25
10:44 06.08.25
11:44 06.08.25
12:17 06.08.25
11:17 06.08.25
12:02 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03