ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոն քաղաքի պահեստներից մեկից գողացել են Բեթմենի մասին պատմող 450 կոմիքսից բաղկացած, 1,4 մլն դոլար արժողությամբ հավաքածուն, հաղորդում է New York Times-ը:
Հավաքածուի տեր Ռենդի Լոուրենսը գողությունը հայտնաբերել է հունվարի 9-ին և անմիջապես դիմել ոստիկանություն: Նրա խոսքով՝ միակ մարդը, որ կարող էր տեսած լինել, թե ինչպես է ինքը հավաքածուն դնում տուփի մեջ, պահեստում նորոգման աշխատանքներ իրականացնող բանվորն է, որն այդ ժամանակ կոմիքսների մասին խոսք էր բացել:
Պահեստի կողպեքը կոտրված չի եղել, սակայն արկղերը տեղից շարժված են եղել, իսկ առաստաղից թոկ է կախված եղել, ինչը թույլ է տվել տուժածին ենթադրել, որ գողը տանիքից է ներս մտել:
Գողությունը հայտնաբերելուց հետո Լոուրենսը համացանցում գրառում է արել՝ խնդրելով հավաքածուն տեսնողներին օգնել իրեն:
«Այդ կոմիքսներն իմ երեխաներն էին, ես երկար ժամանակ քրտնաջան աշխատել ու ինձ շատ բաներից էի զրկել, որպեսզի հավաքեի դրանք, դրա համար էլ հավաքածուի կորուստն ինձ համար սարսափելի հարված է: Ինձ հարկավոր է, որ դուք շատ ուշադիր լինեք: Վաղ թե ուշ գողն ինչ-որ մեկին կառաջարկի գնել դրանք»,- ասվում է գրառման մեջ:
Համաձայն հրապարակված ցուցակի՝ հավաքածուն ներառում է «Բեթմենի» ամենավաղ՝ 1940-ականներին հրատարակված կոմիքսները:
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55