Հունվարի 11-ին, ժամը 17:30 սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ հացի գործարանում գողություն է կատարվել, պահակին խփել են: Ոստիկանությունից հայտնում են, որ խոսքը Արմավիրի չգործող, նախկին հացի գործարանի մասին էր, և օպերատիվ խումբը դեպքի վայր է շտապել:
«Արտադրամասերից մեկում իրավապահները հայտնաբերել են պահակի` Գեղեցիկ Գաբրիելյանի դին, տպավորությունն այնպիսին էր, ասես, նրան հրել էին կամ ինքն էր արտադրամասի աստիճանահարթակից ընկել: Վնասված էր գլուխը, աջ ձեռքին քերծվածքներ կային: Աղջիկն էր նրան գտել այդ վիճակում: Պետք էր պարզել, թե ինչ էր իրականում կատարվել: Կարևոր էր յուրաքանչյուր մանրուք:
Առարկաներ, հետքեր, գործի համար նշանակություն ունեցող այլ ապացույցներ հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկաններն արտադրամասի տարածքում համապատասխան ուսումնասիրություններ արեցին:
Դիակն ուղարկվեց փորձաքննության:
Դեպքի վայրում հայտնաբերվեց դանակ, կտրված պղնձե մալուխներ, որոնք չէին հասցրել հափշտակել: Զարմանալիորեն` տարածքում տուժողի ու նրա աղջկա ոտնահետքերից բացի, այլ ոտնահետքեր չէին նկատվում: Արտադրամասի դուռը վնասված չէր: Նրանք նշված տարածք մտնելու իրավունք չունեին: Դուռը մշտապես կողպված էր: Հետաքրքիր էր` աղջիկը երբ էր մոր մոտ եկել, ինչու ինքը չէր ահազանգել ոստիկնություն, այլ խնդրել էր ուրիշի:
Ավելի ուշ ստացվեց նաև դատաբժշկի նախնական եզրակացությունը, համաձայն որի` Գաբրիելյանը մահացել էր ոչ թե ինչ-որ մեկի խփելու հետևանքով, այլ սրտի կաթվածից:
Հետագա միջոցառումներով, քրեական հետախույզները պարզեցին, որ նշված գործարանի պահակ Գեղեցիկ Գաբրիելյանը, դստեր` Հրածին Գաբրիելյանի հետ, գողություն կատարելու նպատակով, մտել են գործարանի արտադրամաս, որտեղ Գեղեցիկ Գաբրիելյանը սրտի կանգ ունենալու հետևանքով, մոտ 5 մետր բարձրությունից ընկել և մահացել է:
Պահակը որոշել էր իրեն վստահված տարածքից գողություն անել ու մահացել էր այն արտադրամասում, որտեղ մտնելու իրավունք չուներ: Այս փաստը կոծկելու համար էր Հրածին Գաբրիելյանը հորինել գողերի գործարան մտնելու ու մորը խփելու պատմությունը:
Կատարվածի հանգամանքները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01