Խորենացի փողոցում նախօրեին կայացած հավաքը բավականին բազմամարդ էր: Այն մարդկանց մասնակցության թվաքանակով գերազանցում էր նախորդ օրերի ակցիաներին: Չնայած այդ հանգամանքին, հանրահավաքի ընթացքը բավական բարդ ստացվեց. հաճախ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից: Հավաքը նախաձեռնող անձինք, ովքեր ելույթ էին ունենում հարթակից և կոչեր անում, ակցիայի վերջում չէին տիրապետում իրավիճակին և, ի վերջո, արագ հեռացան` ցուցարարներին թողնելով Խորենացի փողոցում:
Արմեն Մարտիրոսյանն արդեն այսօր, «թարմ ուղեղով» անդրադառնալով ցույցի ընթացքում նախաձեռնող անդամների գործողություններին և թույլ տված վրիպումներին, ասել է, որ ճիշտ է քննադատություն հնչում, թե ինչու հարթակում կանգնածները չմնացին այնտեղ` հավելելով. «Հարթակում կանգնած մարդիկ սխալ թույլ տվեցին, բայց եթե մեր քաղաքացիները երեկոյան գան, կարծում եմ, իրավիճակը շտկել կարելի է»:
Հետաքրքրական է, որ Արմեն Մարտիրոսյանը ելույթ ունեցողների հեռանալը հարթակից որակում է որպես սխալ քայլ, սակայն չի անդրադառնում այն պատճառներին, թե ինչու բանախոսները ստիպված եղան լքել հարթակը և հեռանալ, կամ ինչու ցուցարարներից շատերը էմոցիաների ազդեցության տակ ընկան և նրանց մոտ ագրեսիվ գրծողությունների դիմելու հակում առաջ եկավ:
Խնդիրն այն է, որ բանախոսները չունեին համապատասխան հռետորական որակներ ցուցարարներին հանգստացնելու և ցանկալի հունով տանելու համար: Բացի այդ Ալբերտ Բաղդասարյանը և մյուսները ամպագորգոռ հայտարություններ էին անում` նշելով, թե այս կանեն, այն կանեն, կմտնեն ՊՊԾ գունդ և այլն, որի արդյունքը եղավ ագրեսիվ տրամադրությունների առաջացումը: Չի բացառվում, որ այս հանգամանքից օգտվեցին նաև որոշ սադրիչներ և գործի անցան:
Ի վերջո հավաքի ընթացքը ուղղորդող անձինք դարձան իրենց իսկ հյուսած սարդոստայնի «զոհը» և այլ բան չէր մնում քան հեռանալ, քանի որ լարվածության աճին զուգահեռ մեծանում էր նաև ոստիկանների հետ բախման հնարավությունը` իր բոլոր անկանխատեսելի հետևանքներով:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34