Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետերը փետրվարի 1-ին կքննարկեն անդամ պետությունների տարածքով գազի տարանցման գնագոյացման մոտեցումները: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մեզ անհրաժեշտ է մշակել կոնսենսուսային մոտեցում: Այս հարցը վարչապետերի մակարդակով կքննարկվի փետրվարի 1-ին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա պարզաբանել է, որ գազի գնագոյացման մոտեցումների որոշման հարցն ուրբաթ քննարկվել է նաև հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ: «Կան տարբեր մոտեցումներ, և այժմ մենք պետք է գտնենք կոնսենսուս: Մասնավորապես, մոտեցումներից մեկն այն է, որ տարանցման գինը պետք է ընդհանուր լինի բոլոր երկրների համար, չպետք է ավելի բարձր լինի այն գներից, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնությունում: Երկրորդ մոտեցումն, ըստ նրա, այն է, որ գազի տարանցման արժեքի որոշման մեթոդը բերում է վերազգային մակարդակի: Երրորդ դիրքորոշումն էլ այն է, որ երկրների ազգային կառավարությունները ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն իրավասու են որոշելու տարանցման գինն իրենց երկրի ներսում: «Երկրների միջև տրանզիտը որոշվում է միջազգային համաձայնագրերով»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
10:17
10:07
09:52
09:44
09:37
09:16
09:02
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44