Հունվարի 21-ին Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին Հայաստանը կմասնակցի նոր ձևավորված պատվիրակությամբ:
Tert.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ձմեռային նստաշրջանի օրակարգը բավական հագեցած է, ներառված հարցերի թվում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:
Բացի այդ, Ն. Զոհրաբյանի խոսքով, քննարկվելու է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը: «Վերջերս մեկ տասնյակ բլոգերներ, քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում, անժամկետ հացադուլ են սկսել, և հարցը հրատապ հարգով ներառվել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հարցերով հանձնաժողովում: Ադրբեջանը ԵԽ անդամ միակ երկիրն է, որի վերաբերյալ քաղաքական բանտարկյալների մասով Վեհաժողովը պարբերաբար հրատապ քննարկումներ է հրավիրում»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ օրակարգում ներառված են մեդիայի գործունեությանն առնչվող հարցեր, և ինքը՝ որպես նախկին լրագրող, կարևորում է հատկապես «ֆեյք» լուրերի դեմ տարվող պայքարը:
«Դա շատ ակտուալ է նաև Հայաստանի համար, որովհետև «ֆեյք» լուրը կարող է շեղել հանրային կարծիքը, խեղաթյուրել, բացասական ու մանիպուլյատիվ ազդեցություն ունենալ մասնավորապես ընտրական գործընթացների վրա:
Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ օրակարգում ներառված է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին անվստահություն հայտնելու հարցը: Նա ասաց, որ Յագլանդին ներառում են ռուսական շահը պաշտպանելու մեջ:
Այս հարցով, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, հայաստանյան պատվիրակությունը դեռևս միասնական դիրքորոշում չունի: «Ես անձամբ կարծում եմ, որ Թորբյորն Յագլանդը պրոֆեսիոնալ գործիչ է, ես անվստահություն հայտնելու հարցում բացասական դիրքորոշում ունեմ»,- հավելեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ թեև հունվարի 21-ին հայաստանյան պատվիրակությունն առաջին անգամ է այս կազմով մասնակցում վեհաժողովի նիստին, բայց վստահեցրեց, որ թիմը պրոֆեսիոնալ է, և իրենք միմյանց հետ աշխատելու խնդիրները դժվար թե ունենան:
10:17
10:07
09:52
09:44
09:37
09:16
09:02
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44