Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ուղերձ է հրապարակել պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ:
«Մենք երբեք չենք մոռացել «փոքր երեխային մարդասպան դարձնող այդ մութ համակարգը», խաղաղության համար պայքարելիս քեզ մեջքի ետևից խփողներին ու մարդասպաններին պաշտպանողներին: Քո անունը մենք ապրեցնում ենք մեր պայքարում: Հրանտ ախպարիկ, մենք կստեղծենք այն խաղաղությունն ու եղբայրությունը, որին դու այդքան կարոտ էիր», - գրված է կուսակցության Twitter-ի և Facebook-ի պաշտոնական էջերում կատարված հրապարակման մեջ:
Միևնույն ժամանակ Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել նաև Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Նա, մասնավորապես, մեջբերել է Հրանտ Դինքի հայտնի խոսքերը ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու միմյանց հասկանալու անհրաժեշտության մասին:
«Եկեք նախ իրար հասկանանք: Եկեք նախ միմյանց ցավերի հանդեպ հարգանք ցուցաբերենք: Եկեք նախ իրար ապրեցնենք»... 12 տարի եղավ: Չենք հրաժարվելու, ախպարի՛կ», - գրել է Փայլանը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը թուրք ազգայնականի կրակոցով սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Նրա սպանության գործով դատավարությունը շարունակվում է մինչ օրս:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03