Փաստաբան Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ փաստաբանի նկատմամբ հայհոյանքը քրեականացնելու նախագծի անհրաժեշտությունը վաղուց է առաջացել: «Դեռևս անցած տարի նախագիծ մշակեցինք, ներկայացրինք փաստաբանների պալատ, որ Փաստաբանների պալատը ներկայացնի արդարադատության նախարարություն, քանի որ ոչ միայն աղմկահարույց, այլ հասարակ շարքային գործերով երբեմն փաստաբանները ճնշումների են ենթարկվում հակառակ կողմի հարազատների կողմից, և օրենքով դա չէր կարգավորվում»,-ասաց նա:
Նշենք, Փաստաբանների պալատը Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել է նախագիծ, որով նախատեսվում է՝ հայհոյանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումը համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով. կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ եթե քաղաքացիների որոշ խումբ ճանապարհ փակի և թույլ չտա՝ փաստաբանը մտնի դատարանի շենք և այդ ձևով խոչընդոտի փաստաբանի գործունեությունը, դա ներկայիս գործող քրեական օրենքի իմաստով հանցագործություն չի համարվում:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում պատիժ սահմանված է, ինչո՞ւ առանձնացնել և քրեականացնել այն դեպքում, երբ հայհոյանքը ապաքրեականացվել է, փաստաբանն ասաց, որ սա մասնավոր մեղադրանքի տիրույթում է, և փաստաբանին հարվածում են ոչ թե որպես քաղաքացի, այլ որպես փաստաբան` իր մասնագիտական գործունեության հետ կապված: «Պետք է առանձին դիտվի, այսինքն` եթե մարդը փաստաբան չլիներ, նրան ոչ մեկը չէր հայհոյի, վիրավորի»,-ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ եթե այսօր փաստաբանի գործունեությունը խոչընդոտող դեպքերը քիչ են, հետագայում կարող են շատ լինել: «Դա նույն բանն է, որ բժշկին մեկն ասի` նա դավաճան է, ինչո՞ւ ես բուժում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ դեպքում առաջարկեք բժիշկներին վիրավորելը, հայհոյելը ևս քրեականացնել, նա ասաց, որ փաստաբանների նկատմամբ ռիսկերն ավելի մեծ են:
Ըստ Էդուարդ Աղաջանյանի` այս նախագիծը խոսքի ազատությանը հարված չի հասցնի, քանի որ «խոսքի ազատություն» չի նշանակում ամենաթողություն: «Օրենքի ընդունումը որոշակի զսպվածություն կտա, հիմա այսպիսի դեպքեր իրականացվում են, քանի որ մարդիկ գիտեն՝ անպատիժ են և գիտեն, որ կարող են փաստաբանի ճանապարհը փակել, վիրավորել և անպատիժ մնալ»,-ասաց նա:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03