Մանվել Գրիգորյանի նվիրատվությունների հետ կապված առայժմ առաջընթաց չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի առաջարկած գույքը դեռ պետք է գույքագրվի, գնահատվի դրա արժեքը, և այս ամենից հետո ներկայացվի կառավարության որոշմանը: Ընդունելու դեպքում կոմիտեն աճուրդի համար սահմանելու է մեկնարկային գին:
«Բավականին աշխատանք կա անելու: Պետք է պարզաբանվի նաև՝ ինչ իրավական տեսքով է այն իրականացվելու»,- նշեց Նարեկ Բաբայանը:
Նվիրատվությունների արժեքի վերաբերյալ կոմիտեի կողմից հստակ տեղեկություն չկա, բայց Մանվել Գրիգորյանի նվիրատվության չափը, մասնավոր ընկերության գնահատմամբ, 5 մլրդ դրամ է:
Մանվել Գրիգորյանն առաջարկում է մեկ գույք, մեկ ընդհանրական բաց բաժնետիրական ընկերություն՝ 25 տարբեր վկայականներով: Մեկ ընդհանրական պարսպապատ տարածքում կա հյուրանոց, առանձնատներ, ձիաբուծարան, կուղբաբուծարան և այլն: Գույքը գտնվում է Էջմիածնի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի համայնքային տարածքներում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
10:17
10:07
09:52
09:44
09:37
09:16
09:02
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44