Մարզպետների կողմից մարզպետարանի աշխատակիցների պարգևատրման փաստը քննադատելիս պետք է հաշվի առնել, որ 13-րդ աշխատավարձի վճարումը կայացած պրակտիկա է և նորույթ չէ Հայաստանի պետական կառավարման համակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:
«Մարզպետն ինքը հանդիսանում է մարզպետարանի աշխատող, որը կազմակերպում, ղեկավարում և համակարգում է մարզպետարանի աշխատանքները և ունի իրավունք օգտվելու պարգևավճարից, որը նախատեսված է հատկացված բյուջեով և չի հակասում Հայաստանի օրենսդրությանը:
Իսկ համացանցում բարձրացված աղմուկը ես դիտարկում եմ որպես պարզունակ մանիպուլյացիա, որը նպատակ է հետապնդում վարկաբեկել ու հեղինակազրկել պետական հաստատություններն ու պաշտոնատար անձանց և առավել չքավոր բնակչության շրջանում նրանց նկատմամբ առաջացնել հակակրանք ու անվստահություն:
Իշխանությունն անփորձ է, չի պատկերացնում պետական կառավարման ամբողջ համակարգը և չունի համակարգային մոտեցում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հետևաբար թույլ է տալիս մեծ թվով շատ ավելի լուրջ սխալներ` ինչպես գիտակցաբար, այնպես էլ անգիտակցաբար, որոնք պետք է բարձրաձայնել, քննադատել:
Բայց էժան դիվիդենտներ ստանալ պետական հաստատությունների արժեզրկման և հեղինակազրկման գնով ուղղակի անթույլատրելի է:
Մի արեք, պարզապես մի արեք: Դուք կհեղինակազրկեք ու կվարկաբեկեք, իսկ հետո մենք տարիներով չենք կարողանա բարձրացնել պետության և պետական ինստիտուտների հեղինակությունն ու վարկանիշը` առանց որի մենք չենք ունենա ուժեղ պետություն և ամուր պետականություն»,-գրել է Արթուր Ղազինյանը
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44