«Հրապարակ»-ի հարցազրույցը քաղաքագետ Սուրեն Սարգսյանիհետ․
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, գրել էր, որ սա ԱՄՆ-ից երբևէ ստացված ամենաանհաջող ուղերձն է։
Դրանում, մասնավորապես, ասված է .«Հարգելի պարոն վարչապետ
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին: Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:
-Պարոն Սարգսյան, այս նախադասություններից հատկապես որո՞նք են անհաջող, ի՞նչ նախադասություններ կառանձնացնեք։
-Նախ, սկսենք նրանից, որ եթե անգամ խուսափենք գնահատականներ տալուց և զուտ համամետության մեջ դնենք նախորդ բոլոր ուղերձները, որ եկել են Միացյալ նահանգներից, թե՛ գործող, թե՛ նախկին նախագահներից ու պետքարտուղարներից, այն է, որ ամերիկացիները մշտապես շնորհակալություն են հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանն ակտիվ ներգրավածություն ունի խաղաղապահ առաքելություններում՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Այս անգամ նման ձևակերպում չկա, և սա պայմանավորում եմ այն հանգամանքով, որ Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելության մեջ ներգրավածություն ունի։
Երկրորդ․ նախագահ Թրամփի պաշտոնավարումից սկսած՝ 2 տարի շարունակ պնդել եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններում պետք է առաջին պլան բերել առևտրատնտեսական կապերի ամրապնդումը և կարծում եմ, որ սա պետք է կարևոր օրակարգային հարց լիներ հայ-ամերիկյան հարաբերություններում և այսօր նաև կարդալով Թրամփի ուղերձը՝ տեսնում եմ, որ նման մոտեցում է առաջարկում՝ զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը։
Երրորդ կարևոր նախադասությունը, որ կառանձնացնեի, այն է, որ «ԱՄՆ-ն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին»։ Կարծում եմ այստեղ խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի մասին է, ես կուզեի այս նախադասությունը համադրել Մինսկի խմբի հայտարարության հետ, և իհարկե, կուզեի առանձնացնել այն հանագամանքը, թե ինչ է նշանակում՝ հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստան։ Մանավանդ, որ նման գնահատական Ադրբեջանի իշխանություններին երբևէ չի տրվել։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հարևանների հետ խաղաղ գոյակցող են, իսկ Հայաստանը՝ ոչ։ Սա նույնպես չափազանց կարևոր թեզ է, որ կուզենայի առանձնացնել այս՝ 3-4 նախադասություններից բաղկացած ուղերձի տեքստից։ Եվ ամենակարևորն, իհարկե վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ասվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի առևտրատնտեսական կապերի խորացմանը, համաշխարհային անվտանգության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործին։ Սա նույնպես չափազանց կարևոր է, որ ըստ էության, որպես կարևորագույն խնդիր, խոչընդոտ դիտարկվում է արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03