«168 ժամ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ երկրի շոուբիզնեսյան շրջանակների անդորրը վրդովեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հայտարարությունն այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք, պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները և վճարեն հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այս հայտարարությունը տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց: Երգիչ-երգչուհիներից շատերը հույս հայտնեցին, որ այս նախագիծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք համերգներ են կազմակերպում Հայաստանում, պետությանը հարկ են վճարում, և կարիք չի լինի եկամուտները հայտարարագրելու։
Սակայն նրանց հույսերը չարդարացան, դեկտեմբերի 18-ին ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ հորդորելով այդ ոլորտը ներկայացնող անձանց հայտարարագրել եկամուտներն ու վճարել հարկերը։
Եվ ահա կարծես թե ՊԵԿ-ում գործի են անցել։
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում հանձնարարական է տրվել շրջել ժամանցի վայրերով, հարսանյաց սրահներով ու տեսնել, թե ինչ գործունեություն են ծավալում հայ երգիչները, որ նրանց ստիպեն հարկվել։
Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, նշված խորհրդակցության ժամանակ հստակ ցուցում է տրվել. «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…», փոխարենը հրահանգվել է հատկապես խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ՝ ըստ երևույթին նրանց սերտորեն ասոցացնելով նախկին իշխանությունների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42