Կանադայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների ավելի քան 100 նախկին դիվանագետներ եւ գիտական հանրակցության ներկայացուցիչներ նամակ են հղել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին՝ Կանադայի երկու քաղաքացիներին ազատ արձակելու խնդրանքով, որոնց դեկտեմբերին ձերբակալել են Չինաստանում: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը: «Ես կարծում եմ, որ դա (նամակը) կդառնա ուղերձ Չինաստանին, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն այն բանին, որ իրենց գործողությունները (կանադացի քաղաքացիների ձերբակալման) այսպիսի միջազգային արձագանք են հարուցել»,- հեռուստաալիքին հայտարարել Է Չինաստանում Կանադայի նախկին դեսպան Գի Սեն Ժակը: «Դա մարդկանց բավականին պատկառելի ցուցակ Է»,- հավելել Է նա՝ ճշտելով, որ նամակը գերել են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի նախկին ղեկավար (1995 – 1997) սըր Մալքոլմ Ռիֆքինդը եւ Ավստրալիայի ԱԳՆ-ի նախկին ղեկավար (1988 – 1996) Գարետ Էվանսը, ինչպես նաեւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) ներկայացուցիչները: 2018-ի դեկտեմբերի սկզբին Օտտավայի եւ Պեկինի միջեւ ծագել են դիվանագիտական տարաձայնություններ՝ կապված դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պահանջով Վանկուվերում Չինաստանի Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալման հետ, ում դատարանը դեկտեմբերի 11-ին գրավով ազատ Է արձակել: Ավելի ուշ Չինաստանի իշխանությունները Պեկինում ձերբակալել են կանադացի նախկին դիվանագետ, «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակից Մայքլ Քովրիգին, իսկ այնուհետեւ հայտնել են Չինաստանի Դանդունում կանադացի գործարար Մայքլ Սփեյվորի ձերբակալման մասին: Նրանց մեղադրում են այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք սպառնալիք են ներկայացնում Չինաստանի ազգային անվտանգությանը: Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այս հարցում ապահովել Է շուրջ տասը պետությունների, այդ թվում՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների պաշտպանությունը:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03