Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար Գուլշարա Աբդիկալիկովան հանդիպում է ունեցել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում անելով պետքարտուղարության մամուլի ծառայությանը: Պետքարտուղարն ընդգծել է, որ Ղազախստանն ու Հայաստանը միավորում են պատմական և մշակութային սերտ կապերը: Արգասաբեր համագործակցություն է իրականացվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ ինտեգրացիոն միությունների շրջանակում: Աբդիկալիկովան շնորհավորել է Ղալաչյանին՝ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի նոր կազմի աշխատանքը դրականորեն կանդրադառնա երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման վրա: Գուլշարա Աբդիկալիկովան ընդգծել է, որ երկու երկրների փոխգործակցությունը եվրասիական ինտեգրման շրջանակներում նպաստում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը 2018 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է 10.4 մլն դոլար, ավելանալով 19.5% -ով: «Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերություններում հատկապես կարևոր է մշակութային և հումանիտար համագործակցությունը: Մշտապես անցկացվում են տարբեր մշակութային, գիտական և սպորտային միջոցառումներ, սերտ կապեր են հաստատվում երիտասարդների և կրթական հաստատությունների միջև: Երկու երկրների միջև կապող օղակը Ղազախստանում ապրող հայկական սփյուռքն է »,- ասել է պետքարտուղարը: Հանդիպման ավարտին պետքարտուղար Գ.Աբդիկալիկովան երկկողմ համագործակցության զարգացման գործում հաջողություններ է մաղթել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Գալաչյանին:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44