Փաստաբան Հրանտ Անանյանը կարծում է, որ փաստաբանի նկատմամբ հայհոյանքը քրեականացնելու նախագծի փոփոխությունները պետք է կատարվեն տվյալ պահին առկա հանրային շահով պայմանավորված:
«Հասարակական հարաբերությունների փոփոխությունն է հանգեցնում օրենսդրական փոփոխությունների»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ Փաստաբանների պալատը Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել է նախագիծ, որով նախատեսվում է՝ հայհոյանքը, խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումը համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով, կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Փաստաբանը նշեց, որ եթե նախկինում ապաքրեականացվել է ֆիզիկական անձին վիրավորելը, հայհոյելը, ապա իրավիճակը դիտարկվել է այնպես, որ քաղաքացիաիրավական գործիքները բավարար են տվյալ իրավախախտումը մասնավոր իրավունքի տիրույթում իրականացնելու համար:
«Փաստաբանին վիրավորելու խնդիրն այն աստիճան է վատթարացել, տարածում ստացել, որ դա արդեն խոչընդոտում է արդյունավետ արդարադատության իրականցմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, և ներկայումս է առաջացել անհրաժեշտություն, որ քրեականացվի, քանի որ կա հանրային շահի ապահովման խնդիր, ոչ թե ակտիվիստների շահերի ապահովման հարց»,-ասաց նա:
Հրանտ Անանյանը նշեց, որ եթե փաստաբանի նկատմամբ տեղի է ունենում ճնշում, ապա հնարավոր է, որ փաստաբանը չկարողանա արդյունավետ իրականացնել իր աշխատանքը, այստեղ տուժելու են արդարադատությունը և մարդու իրավունքները, քանի փաստաբանը արդարադատությունը օժանդակող սուբյեկտ է: Ըստ նրա`այսօր ֆեյսբուքյան տիրույթում բազում են հայհոյանքները, վիրավորանքները: Փաստաբանը կարծում է, որ օրենքի առկայությունը զսպող դեր կունենա:
Նա հայտնեց, որ փաստաբաններով քննարկում են անցկացրել, և այդ հարցը բավականին ակտուալ է համարվել: «Փաստաբանները երկու հազարից ավելի են, և ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց փաստաբանների գերակշիռ մասը միանում է այս նախաձեռնությանը և գտնում է, որ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա, քանի որ փաստաբանին վիրավորելն անթույլատրելի է, դա նույնն է, որ բժշկին վիրավորես նրա համար, որ նա իր աշխատանքն է իրականացնում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ դեպքում բժշկին վիրավորելն էլ կարելի է քրեականացնել, փաստաբանն արձագանքեց, որ եթե բժշկին վիրավորելը դառնա ակտուալ, և հասարակության պահանջ առաջ քաշվի, փաստաբաններն առաջինը կբարձրացնեն այդ հարցը: «Օրենսդրությունը գործիք է տվյալ պահին հասարակական հարաբերությունները կարգավորելու համար: Բազմաթիվ այլ իրավական ակտեր կան, որոնք ամրագրված են փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու արգելքը, իսկ վիրավորելը քրեականացնելու խնդիրը քրեաիրավական պաշտպանության տակ առնելով է պայմանավորված»,-ասաց նա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44