Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Լիբերտադոր շրջանում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բողոքի ակցիաներում մոտ 30 մարդ է ձերբակալվել, հայտնում է El Nacional թերթը` հղում անելով ականատեսին: Նրա խոսքով՝ ստիկանները և Ազգային գվարդիայի զինյալները փորձել են ցրել ցուցարարներին՝ արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով: Ավելի ուշ, բախման վայրում հայտնվել է «հատուկ ստորաբաժանման գրոհայինների երկու մեքենա, որոնք կրակ են բացել ցուցարարների վրա»: «Կարծեմ մի մարդ սպանվել է, բայց նրա անունը դեռ հայտնի չէ, և 30 հոգու ձերբակալեցին», - ասել է ականատեսը: Ավելի վաղ Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Ժոզե Մանուել Օլիվարեսը Twitter-ի իր էջում հաղորդել էր ցույցերի ընթացքում մեկ զոհի և հինգ վիրավորի մասին: Կարակասում և երկրի մի քանի այլ քաղաքներում երեքշաբթի երեկոյան հակակառավարական ցույցեր են սկսվել՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ընդդիմության կողմից կազմակերպված լայնածավալ բողոքի ցույցերի նախօրեին: 2017 թվականին Վենեսուելան մի քանի ամիս շարունակ ցնցեցին բողոքի ցույցերը: Դրանց ընթացքում զոհվեց առնվազն 120 մարդ, հազարավորներ վիրավորվեցին, ավելի քան 5 հազար մարդ ձերբակալվեց:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01