Հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում:
Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը: Մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարները, բաժինների և բաժանմունքների պետերը, տարածքային բաժինների պետերն ու նրանց տեղակալները, այլ ստորաբաժանումների պատասխանատուներ:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ վարչության պետի տեղակալ Անդրանիկ Իսկանդարյանը, որը ներկայացրեց մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի և հիմնական միտումների վիճակագրությունը, անդրադարձավ հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ծառայությունների ցուցանիշներին, նախկինում կատարված` կասեցված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին:
Նշվեց, որ անցած 12 ամիսներին Երևան քաղաքում արձանագրվել է վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող 13251 հանցագործության դեպք` նախորդ տարվա 11685-ի դիմաց: Միևնույն ժամանակ՝ բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նախորդ տարվա համեմատ աճել է 5.7%-ով, իսկ միջին հանրապետական ցուցանիշի համեմատ՝ 11.1%-ով:
Անդրադառնալով հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակներին՝ զեկուցողը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է, մասնավորապես, սպանության դեպքերի նվազում. հաշվառվել է սպանության 21 դեպք` նախորդ տարվա՝ 25-ի դիմաց:
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանն իր ելույթում անդրադարձավ հասարակական հնչեղություն ունեցող հանցատեսակների բացահայտման, դրանցով հետախուզվող հանցագործների հայտնաբերման աշխատանքներին:
Ոստիկանության տարածքային բաժինների պետերը ներկայացրին իրենց ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանեցին առկա խնդիրները, ներկայացրին աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Գարիկ Ղուկասյանը հավաստեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ` հաշվետու շրջանում արձանագրված բացթողումներն ու թերությունները շտկելու ուղղությամբ` շարունակելով հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01