ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են բնակարաններից կատարված գողությունների և ավազակային հարձակման դեպքերը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի՝ 47-ամյա բնակչին:
2018թ. դեկտեմբերի 25-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, տղամարդը, ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի բնակարաններից մեկը և 1938թ. ծնված կնոջից պահանջել է փաստաթղթեր՝ իբրև թե անվճար սոցիալական փաթեթ տրամադրելու պատրվակով, հետո խնդրել սուրճ հյուրասիրել իրեն: Այդ ընթացքում, օգտվելով տարեց կնոջ՝ խոհանոցում գտնվելու հանգամանքից, նրա պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 300 ԱՄՆ դոլար և 13.000 ՀՀ դրամ գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Այնուհետև 2019թ. հունվարի 17-ին ոստիկանությունում ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, տղամարդը, ներկայանալով իբրև սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի՝ 1947թ. ծնված բնակչուհու բնակարան, որպես նպաստառու՝ անվճար գազի կաթսա տրամադրելու պատրվակով պահանջել նրա՝ նպաստառու հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերը:
Այդ ընթացքում օգտվելով 71-ամյա կնոջ բացակայությունից՝ տղամարդը փնտրել է ոսկյա զարդեր և գումար, սակայն ոչինչ չի գտել, բայց նկատել է կնոջ ձեռքի ոսկյա մատանին: Մատանին հափշտակելու դիտավորությամբ, կնոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բյուրեղապակյա վազայով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխի շրջանին` պահանջելով ոսկյա մատանին:
Կինը ձևացրել է, թե իբր ուշագնաց է եղել, որից հետո տղամարդը հանել է նրա ձեռքի ոսկյա մատանին և դիմել փախուստի:
Հիշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունների համադրությունը վարույթն իրականացնող մարմնին հիմք է տվել եզրակացնելու, որ հնարավոր է՝ հիշյալ հանցագործություններն առերևույթ կատարված լինեն նույն անձի կողմից:
Կատարվել են մեծածավալ համատեղ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1971թ.: Վերջինս 2019թ. հունվարի 18-ին ձերբակալվել է՝ գողություն և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով և հարցաքննվել դեպքերի շուրջ, որի ժամանակ նշել է, որ բացի վերոհիշյալից, կատարել է նաև մի քանի այլ հափշտակություններ:
Պարզվել է, որ 47-ամյա տղամարդու կողմից մատնանշած դեպքերով ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում քննվում է ևս չորս քրեական գործ:
2019թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող թվով 6 քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում կատարելու մասին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար կատարվել են դեպքի վայրերի զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություններ են տվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01