Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2018 թվականի արդյունքների ամփոփմանը և 2019 թվականի անելիքներին:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2018 թվականին բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2019 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը 2018 թվականի աշխատանքները գնահատել է բավարար, ընդգծելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի և ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարևոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում:
Կանգ առնելով 2019 թվականի անելիքների վրա՝ Նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք և համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ:
«Պետությունն էլ իր հերթին մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները, մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը»,- նշել է Բակո Սահակյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01