ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Միքայել Մելքումյանը` Եվրոպական պահպանողականների խմբի անունից խոսել է աշխատանքային խտրականության ժամանակակից հիմնախնդիրների մասին:
Պատգամավորը նշել է, որ հաշմանդամություն ունեցեղ մեր համաքաղաքացիների խնդիրները մեր և մեր ամբողջ հասարակության խնդիրներն են: Այն երկրներում, որտեղ առավել ամբողջական են լուծվում նրանց խնդիրներն, այնտեղ էլ ավելի մեղմ են հասարակական և սոցիալական լարվածությունները, հասարակությունն ավելի առողջ է:
Ընդգծել է, որ իշխանությունները պետք է օրենքով սահմանված պարտավորություններ ստանձնեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, առողջապահական և աշխատանքային համարժեք պայմանների ապահովման համար:
«Հե՞շտ գործ է, արդյոք, դա, թե ոչ: Կարծում եմ հեշտ չէ, բայց անպայման դրանց լուծումները պետք է գտնել: Աշխարհի տարբեր երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց տեսակարար կշիռը կարող է տատանվել 6-7% -ից մինչև 14-15% կախված, թե ինչ մեթոդաբանությամբ և գործիքակազմով են գնահատում հաշմանդամությունը և կամ անձանց կարողությունների սահմանափակությունը:
Մեկ բան ակնհայտ է , որ այս ոլորտում ունենք երկու կարևորագույն կետերի արձանագրում. այն, որ հիմնական հաշմանդամություն ձեռք բերման պահին նախ պետությունն արագ արձագանքի, և երկրորդ ամեն ինչ անի, որպեսզի հաղթահարվի հաշմանդամությունը:
Ինչու, որովհետև նախ թանկ է յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը, և երկրորդ հետագայում պետությունը վճարելու է տասնապատիկ ավելի սահմանփակ կարողություններով մարդկանց ինտեգրելու հասարակություն:
Երկրորդ խնդիրն այն է, որ արդեն իսկ անձը հստակ սահմանափակ կարողություններով է, ապա գալիս է ռեաբիլիտացիա, այսինքն մարդու համար՝ պայմաններ են ձևավորվում աշխատանքով և այլ անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի հարցը առաջարկվում է լուծել համապատասխան հարկային արտոնություններով: Արդեն իսկ օրենքով գործատուները պետք է համապատասխան քվոտաներով աշխատանքի տեղավորեն մեր համաքաղաքացիներին և ստեղծեն հստակ աշխատանքային պայմաններ նրանց համար: Պետք է լինի կոմպռոմիս պետության, ձեռնարկատերերի և հաշմանդամություն ունեցող անձանց միջև:
Այս իրավիճակում մի կողմից պետության հոգսը կթեթևանա, մյուս կողմից մարդիկ իրենց լիարժեք ինտեգրված կզգան հասարակությունում, և երկրորդ ակնհայտ է, որ սահմանափակ կարողություններով մարդն անելու է անհնարինը՝ պահպանելու աշխատատեղը լավ աշխատելու միջոցով:
Մենք բոլորս հստակ պետք է մեկ բան արձանագրենք. մարդու կյանքի հիմնական իմաստը երջանիկ լինելն է, իսկ երջանիկ պետք է լինեն բոլորը՝ անկախ իրենց գույքային, կրթական և այլ ցենզերից:
Երբ որ մենք ժամանակակից աշխարհում ականատես ենք լինում տարբեր միգրացիոն երևույթների, զարմանում ենք, թե ինչո՞ւ են մարդիկ լքում իրենց օթևանները: Դա հիմնականում լինում է այն դեպքում, երբ սոցիալական խնդիրներին զուգահեռ առկա է մեկ այլ կարևոր և բարդ խնդիր՝ դա արդարության դեֆիցիտն է:
Մարդիկ հիմնականում ուզում են ապրել իրենց հայրենիքում. դա անժխտելի ցանկություն է, եթե նրանք լքում են ուրեմն ստիպված են:
Եկեք օգնենք մարդկանց վերադառնալ իրենց հայրենիք, որովհետև ցավոք սրտի ես նայել եմ նաև հաշմանդամ աձանց միգրացիայի ցուցանիշները, դրանք վերջին 10 տարում կտրուկ ավելացել են»,-իր ելույթում ասել է Միքայել Մելքումյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01