Երևանի քաղաքապետարանում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը:
«Իհարկե, այս ընթացքում որոշ բաներ ստացվեցին, որոշ խնդիրներ առաջացան, բայց կարծում եմ՝ այս 100 օրը բավականին հետաքրքիր էր»,- ասաց նա:
Երևանի գլխավոր ճարտարապետի տեղեկացմամբ՝ այս ժամանակահատվածում քաղաքաշինության ոլորտում 4200 գործ է նայվել, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ, մոտ 170 շինթույլտվություն է տրվել և 22 քանդման թույլտվություն.
«Այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, շատ ուրախ եմ, որ բավականին դրական շարժ ունենք: Դա նշանակում է, որ շատ շուտով Երևանում ակտիվ շինարարություն կսկսվի հատկապես բնակելի ոլորտում»,- նշեց Արթուր Մեսչյանը:
Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի՝ քաղաքապետարանը նպատակ ունի կյանքի կոչել ռազմավարական 2 ծրագիր՝ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների և ճոպանուղու կառուցումը:
«Խոսքն Աջափնյակի մետրոյի 2 կայարանների մասին է: Ֆինանսական բավականին մեծ ծախսեր են՝ կապված այս կառույցների հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ կապենք քաղաքը Աջափնյակի հետ: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն, բայց դա արդեն կլինի մի փոքր հետո: 2-րդ կարևոր ծրագիրը ճոպանուղին է, որը պետք է Նորքը կապի քաղաքի կենտրոնին: Ճոպանուղին շատ ավելի արագ կստացվի իրագործել, որովհետև գումարային առումով այն շատ ավելի համեստ է մետրոյի համեմատ:
Խնդիրները շատ-շատ են: Ամենակարևորը՝ ինչքանով են դրանք ռեալ, կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել: Կարծում եմ՝ այս հարցում մեզ կօգնի Քաղաքաշինության կոմիտեն և կառավարությունը: Եվ մենք կկարողանանք այս կարևորագույն խնդիրները տանել առաջ»,- նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Արթուր Մեսչյանը նաև հայտնեց, որ բավականին լուրջ ծրագիր կա քաղաքային շինարարության հետ կապված և հատկապես վթարային շենքերում բնակիչներին տեղափոխելու հարցերում:
«Գտել ենք մի քանի հետաքրքիր տարբերակ: Աշխատում ենք կառուցապատողների հետ, կարծում եմ՝ հետագայում կկարողանանք Աջափնյակում, որտեղ ամենավտանգավոր գրունտներն են, սկսենք կարևորագույն խնդիրների լուծումը գտնել այնուամենայնիվ: Խոսքը տարիների մասին չէ, այլ մի քանի ամսի»,- ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01