Քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հրապարակվել է տեսանյութ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի Հանրապետությունում հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված դեպքերում հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների ու ազատության պահպանմանը:
Պաշտպանին դիմելն անվճար է: Եթե անձը կարծում է, որ խախտվել են իր իրավունքները, ապա կարող է դիմել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով:
Բողոքն անձը կարող է ներկայացնել բանավոր՝ զանգահարելով շուրջօրյա թեժ գծի 116 համարին, կամ գրավոր՝ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով` [email protected] հասցեով: Անանուն բողոքները չեն քննվում, հետևաբար գրավոր դիմելիս պետք է նշել անուն ազգանունը, բնակության հասցեն, կոնտակտային հեռախոսահամար, ինչպես նաև չմոռանալ ստորագրել: Բողոք ներկայացնելու համար կարելի է այցելել ինչպես Երևանում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, այնպես էլ Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզային ստորաբաժանումներ:
Բողոքի հիման վրա Պաշտպանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ պարզաբանումների պահանջով դիմում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, հանդես է գալիս նրանց ուղղված առաջարկություններով: Պաշտպանը կամ նրա իրավասու ներկայացուցիչը կարող է նաև իրականացնել չհայտարարված այց ցանկացած վայր, այդ թվում այնպիսի, որտեղ անձը զրկված է կամ կարող է զրկված լինել ազատությունից:
Պաշտպանի կամ իրավասու ներկայացուցչի գործունեությունը խոչընդոտելը, այդ թվում մուտքը ցանկացած վայր չթույլատրելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01