Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հայտնել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործի վերաբացման մասին:
Հրապարակման համաձայն՝ հեղափոխությունից ամիսներ անց Հայաստանի նոր իշխանությունները, այսպես կոչված, Պանամայի փաստաթղթերի հետ կապված գործի շրջանակում կրկին ընթացք են տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորի՝ օֆշորային ընկերությունների շուրջ հետաքննությանը:
խոսքը Պանամայում գրանցված Sigtem Real Estates Inc., Hopkinten Trading Inc. և Bangio Invest S.A ընկերությունների մասին է: Հետաքննությունը սկսվել էր 2016.թ.-ի ապրիլին՝ «Հետք» լրատվամիջոցի հրապարակումից հետո: Պողոսյանը ժխտել էր օֆշորային ընկերություններում բաժնեմաս ունենալու մեղադրանքը՝ չնայած այն բանին, որ փաստաթղթերում գրանցված է եղել նրա անունը, հասցեն և անգամ անձնագիրը: Պողոսյանի խոսքով՝ իր անունը սխալմամբ է հայտնվել փաստաթղթերում, և ինքը միայն օգնել է ընկերներից մեկին օֆշորային ընկերություն հիմնել: Հրապարակումից հետո, սակայն, Պողոսյանը հրաժարական էր տվել ԴԱՀԿ պետի պաշտոնից:
Ըստ կոնսորցիումի՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է տանում այս, ինչպես նաև փողերի հնարավոր լվացման ուղղությամբ:
2017թ.-ի հունվարին ապացույցների բացակայության պատճառով գործը կարճվել էր: Նույն թվականի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Պողոսյանը կրկին պատգամավոր էր ընտրվել և շարունակել գործունեությունը ՀՀԿ-ի կազմում:
ICIJ-ին չի հաջողվել հետագա պարզաբանումների համար կապ հաստատել Պողոսյանի հետ:
11:17
10:52
10:39
10:38
10:33
10:17
10:07
09:52
09:44
09:37
09:16
09:02
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44