ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ նախագիծ, որով սահմանվում է, որ մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործումը պարտադիր է։
«Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանն Aysor.am-ի հետ զրուցյում նշեց՝ տաքսիների մեջ չի կարող պարտադիր լինել քարսիթ։
«Դա իմ կարծիքով, որովհետև ես ոչ մի նախադեպ չգիտեմ, որ որևէ տեղ պարտադրված լինի, որ բոլոր տաքսիները կահավորված լինեն քարսիթներով», - նշեց նա։
Գյոզալյանի խոսքով՝ եթե ուղևորը խնդիր ունի տեղափոխել երեխային, ըստ ամենյանի, նա կարող է իր քարսիթով մեքենա նստել։
«Բայց տաքսու վարորդին դա պարտադրել չի կարելի, իսկ ինչ վերաբերում է նրան, որ սա անվտանգության խնդիրներից ելնելով է, մենք, իհարկե, կողմ ենք, բայց եթե դրանց գները լինեն այնպես, որ մատչելի չլինեն լայն կիրառման համար, այդ դեպքում, պետք է պետությունը միջամտի կամ ներմուծման հարկերից ազատի քարսիթներ ներմուծողներին, որպեսզի գները դառնան մատչելի ու բոլորը կարողանան ձեռք բերել», - նշեց Սերգեյ Գյոզալյանը։
«Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահն ասաց, որ իրենց կազմակերպության անդամ վարորդներից որևէ մեկը, մինչ այս, չի ունեցել քարսիթ։
«Եվ մենք էլ չենք կարող իրենց պարտադրել կիրառել, մենք կարող ենք ընդամենը խորհուրդ տալ, բայց այժմ ոչ մի մեքենա չկա, որ քարսիթով կահավորված լինի», - ասաց նա։
Սերգեյ Գյոզալյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, նախագիծը ողջունելի է, բայց պետությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, որ դրանք դառնան հասանելի։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03