ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
ՓՊ նախագահը շեշտել է, որ նախագծի հիշյալ փոփոխությունն անընդունելի է հետևյալ երեք տեսակետից՝
1. Դատական իրավունքի մատչելիություն - Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
Փաստաբաններին ԱԱՀ-ով հարկելու դեպքում 20 տոկոսով թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը բնականաբար կարող է սահմանափակել քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (հետևաբար դատական իրավունքի մատչելիությունը):
Որպես հետևանք, կտրուկ կավելանա հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը պետությանը կկանգնեցնի նոր ծախսերի առաջ:
2. Փաստաբանի անկախություն - Շրջանառության հարկի ռեժիմը, որով գործում են փաստաբանների մոտ 95 տոկոսը, պարզեցված է բոլոր առումներով:
ԱԱՀ ռեժիմի դեպքում փաստաբանները ստիպված են լինելու հատուկ մասնագետների ծառայություններից օգտվել, ժամանակ ծախսել բարդ հաշվապահական ձևակերպումների վրա և հայտնվել հարկային մարմնի առավել խիստ վերահսկողության ներքո, ինչը վերջին իրադարձությունների ֆոնի վրա, կարող է ազդել փաստաբանի անկախության վրա:
3. Քաղաքացու համար թանկացում- Աուդիտորական գործունեության հետ փաստաբանական գործունեության համեմատումը տեղին չէ, քանի որ աուդիտորական կազմակերպությունների հաճախորդները միայն տնտեսավարող սուբյեկտներն են, որոնց մեծ մասը կարող է ծառայության համար վճարած ԱԱՀ գումարը հետագայում հաշվանցել («ստանալ փոխհատուցում»), մինչդեռ փաստաբանների վստահորդների մոտ 90 տոկոսը ֆիզիկական անձինք են, որոնք իրենց վճարած ԱԱՀ գումարը չեն կարողանալու հետագայում հաշվանցել կամ փոխհատուցում ստանալ:
Արդյունքում, քաղաքացիները թանկ են վճարելու:
Այս հարցով փաստաբանները վճռական են տրամադրված:
Ցավոք, տպավորությունն արդեն համոզմունք է դառնում, որ կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01