Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են իր ընտանիքի անդամները։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն է իր կողմից սահմանված արգելանքը հանել։ Հարցին՝ միայն տեսակցությունների սահմանափակումն է վերացե՞լ, պաշտպանը տվեց դրական պատասխան։ Հայկ Ալումյանը հույս հայտնեց, որ Քոչարյանին ՔԿՀ-ում տեսակցելու կարիք չի լինի․ «Բանտում տեսակցելու կարիքը չի լինի, որովհետեւ ես հուսով եմ, որ Վերաքննիչ դատարանը դեռ ամբողջությամբ չի կորցրել բանականությունը»։ Պաշտպանը չնշեց, թե տեսակցությունը երբ է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է: Վերջերս էլ առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարաձգեց Քոչարյանի կալանքը։ Քոչարյանը մեղադրվում է «Մարտ 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։
09:44
09:37
09:16
09:02
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44