Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունում է սոցիալական ցանցերի դրական դերը, սակայն նախազգուշացնում է, որ դրանք կարող են պարունակել նաև որոշակի վտանգներ, ուստի պատասխանատու վերաբերմունք են պահանջում օգտատիրոջ կողմից: Այդ մասին ասվում է Սուրբ աթոռի մամուլի ծառայության՝ հունվարի 24-ին հրապարակված պապական ուղերձում, որն արվել է Սոցիալական հաղորդակցումների համաշխարհային օրվա կապակցությամբ՝ գրում է TASS-ը: «Հարկ է ընդունել, որ սոցիալական ցանցերը մի կողմից ծառայում են մերձեցմանը, համերաշխությանը, միմյանց օգնելուն, մյուս կողմից թույլ են տալիս չարաշահել անձնական տվյալները քաղաքական կամ տնտեսական օգուտներ ստանալու նպատակով՝ քամահրելով մարդու իրավունքները»,-ասված է Ֆրանցիսկոսի ուղերձում: «Հասարակությունը, ինչպես և Համացանցը, պատասխանատվության վրա հիմնված ուշադիր երկխոսություն են պահանջում այդ հաղորդակցման լեզվի օգտագործման հարցում: Առայժմ Ցանցը չի կարելի հավասարեցնել հասարակությանը, թեև առանձին դեպքերում այն ապացուցում է իր հանձնառությունը համերաշխության սկզբունքներին, բայց ավելի հաճախ դրանք առանձին մարդկանց խմբեր են, որոնք միավորված են շահերով ու թեմաներով՝ թելադրված թուլությամբ»,- հավելել է Հռոմի պապը: «Տեղ է բացվում էթիկական, սեռական, կրոնական բնույթի ամեն տեսակ նախապաշարումների տարածման համար: Եվ այդ ցանցը մեր առջև դնում է էթիկական, քաղաքական, իրավաբանական, տնտեսական բովանդակության հարցեր, որոնք ծառացած են նաև Եկեղեցու առջև»,- նշել է հովվապետը:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44