Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը ժխտել Է ընկերության կողմից սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների վաճառքի հնարավորությունը: «Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում, թեեւ զանգվածային լրատվամիջոցները հաճախ են հաղորդում, թե մենք դա անում ենք: Իրականում, օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության վաճառքը կհակասեր մեր գործարար շահերին, քանի որ դա կկրճատեր գովազդատուների համար մեր ծառայության բացառիկ արժեքը»,- գրել Է նա The Wall Street Journal-ի սյունակում: «Մենք օգտատերերի տեղեկատվությունը պաշտպանելու հզոր խթան ունենք»,- հավելել Է Ցուկերբերգը: Նրա խոքով՝ ընկերությունն, անկասկած, օգտատերերի որոշ տվյալներ Է հավաքում նրանց՝ «դուր Է գալիս» նշումների հիման վրա ռելեւանտ գովազդ ցուցադրելու համար: «Բայց այդ տեղեկատվությունն սկզբունքային նշանակություն ունի անվտանգության եւ մեր ծառայությունների աշխատանքի համար»,- գրում Է Facebook-ի հիմնադիրը: Նա նշել Է, որ մարդկանց անձնական տվյալներով աշխատանքի հիմնական սկզբունքներն Է համարում թափանցիկությունը, ընտրությունը եւ վերահսկողությունը: «Մենք պետք Է անկեղծ լինենք այն թեմայի շուրջ, թե ինչ կերպ ենք օգտագործում տեղեկատվությունը, իսկ մարդիկ պետք Է ընտրություն ունենան, թե ինչպես Է օգտագործվում իրենց տեղեկատվությունը»,- հավելել Է Ցուկերբերգը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:-
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44