Հայաստանի իշխանությունները պետք է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք դրսեւորեն: Հունվարի 25-ին «Հայաստանի համար հակակոռուպցիոն ծրագիր» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ հայտարարաված պայքարի ֆոնին պետությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ անհրաժեշտ թափանցիկ մեխանիզմներ ներդնի համակարգային հակակոռուպցիոն պայքարի համար:«2003 թվականին նախկին իշխանությունները հայտարարել էին կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ստեղծվել էին որոշ մեխանիզմներ, սակայն քաղաքական կամքի բացակայությունը եւ որոշ մարդկանց շահերին չվնասելու ցանկությունը հանգեցրել էին կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիային: Այս ամենը քաղաքական փոփոխությունների հանգեցրեց եւ այժմ ներկայիս իշխանությունները անհրաժեշտ լեգիտիմություն ունեն համակարգային բարեփոխումների եւ օրակարգի ընդլայնման համար, որը նախկլինում գոյություն ուներ: Կարեւոր է, որպեսզի բոլոր գործընթացները, այդ թվում Հայաստանի կառավարությունում, հասկանալի լինեն բոլոր քաղաքացիների համար», - նշեց նա: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի հարցին այն մասին, արդյոք կոռուպցիայի դեմ ընդլայնված պայքարը չի հանգեցնի նրան, որ հենց այդ նույն պայքարը, հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները, այդքան արդյունավետ չի լինի, Սոնա Այվազյանը նշեց, որ «կետային» պայքարն անհրաժեշտ արդյունք չի բերի: «Եթե իշխանությունները հայտարարում են երկրում համակարգային փոփոխությունների մասին, ապա կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգային բնույթ կրի», - ընդգծեց փորձագետը:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03