Վերջին դատաստանի օրվա խորհրդանշական ժամացույցը, որը արտացոլում է «Ատոմագետների տեղեկագիր» ամսագրի աշխատակիցների՝ միջուկային պարտերազմի անխուսափելիությկան մասին պատկերացումը, կեսգիշերից երկու րոպե պակաս են թողել, գրում է ՌԲԿ-ն: Ժամացույցն առանց փոփոխության թողնելու որոշումը պայմանավորված է տեղեկատվական պատերազմի ընդլայնված օգտագործմամբ՝ ամբողջ աշխարհում ժողովրդավարության խաթարման, միջուկային, կլիմայական եւ այլ սպառնալիքներից վտանգն ուժեղացնելու եւ քաղաքակրթության ապագան մեծ վտանգի մեջ թողնելու համար:The Washington Post-ի հետ զրույցում «Ատոմագետների տեղեկագրի» նախագահ Ռեյչել Բրոնսոնը պարզաբանել է, որ ըստ գիտնականների այս «ահասարսուռ ժամանակներում» այդ դիրքում ժամացույցի սլաքը թողնելը տեղին էր, քանի որ «ժամանակը համապատասխանում է այն ուղերձին, որը մենք հղեցինք»: Նա նշել է, որ գիտնականները հատկապես մտահոգված են, որ «ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները մոտ են ռեկորդային ցածր մակարդակին», «սպառազինությունների վերահսկման մեխանիզմները վատթարանում են», իսկ ածխաթթու գազի արտանետումներն ավելանում են: Նա հատուկ ընդգծել է, որ «քաղաքական նպատակներով տեղեկատվական մեխանզիմների կանխամտածված խաթարումը, որը մենք սպառնալիքի բազմապատկիչ ենք դիտարկում, բարդացնում է այն ամենն, ինչ մենք անում ենք», հրատարակությունը մեջբերում է նրա խոսքը: Բրոնսոնն ընդգծել է, որ ժամացույցը կեսգիշերից 2 րոպե պակաս թողնելը 1953 թվականից ամենավտանգավոր ժամն է, երբ ԱՄՆ-ն եւ ԽՍՀՄ-ը սկսել էին ջրածնային ռումբերի փորձարկումները: Չնայած նրան, որ ժամացույցի վրա ժամն անփոփոխ է մնացել, որոշ հանգամանքներ, ըստ Բրոնսոնի, վերջին տարվա ընթացքում այնուամենայնիվ փոխվել են: Նրա խոսքով գիտնականները ոգեշնչված են նրանից, որ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը հանդարտվել է, բայց ինչ վերաբերում է այլ վտանգներին, գիտնականները որակական տարբերություն չեն տեսնում, որը կարդարացներ ժամացույցի սլաքների դիրքի փոփոխությունը: Դատաստանի օրվա ժամացույցը մեկ տարի առաջ միջուկային աղետից երկու րոպե պակաս էր դրվել: Այդ ժամանակ այն աշխարհի վերջին 30 վայրկյանով մոտեցրել էին: Դրան նպաստել էին ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ միջեւ հարաբերությունների սրացումը: Դատաստանի օրվա ժամացույցը «Ատոմագետների տեղեկագիր» ամսագրի նախագիծն է, որը 1945 թվականին հիմնադրվել է ԱՄն-ում միջուկային ռումբի ստեղծման ուղղությամբ աշխատող գիտնականների, ինժեներների եւ այլ մասնագետների կողմից: Ժամացույցը խորհրդանշում է միջազգային իրադրության լարվածությունը եւ միջուկային աղետի մոտեցումը: Ի սկզբանե ժամացույցին 23:53 ժամ էր սահմանվել. սլաքներն այս կամ այն կողմ թեքելու որոշումն ընդունում է ամսագրի տնօրենների խորհուրդը՝ հրավիրված փորձագետների օգնությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01